2. Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`
ա)ավելի խոսակցական,
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: Ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
բ)ավելի վերամբարձ:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու վեհասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում են ու ճզմում են մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ մեծասքանչ քարե սարերը ձեռակերտ են: Այն ժամանակ դրանք առանձին մեծ քարաբեկորով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
Անտառի ծերին այն տեղ որ տեղ ծառերը նուրբ շշուկով էին խոսում մի հին խրճիթ կար։ Իր ծուռ տանիքը մամուռով էր ծածկված իսկ լուսամուտները տարված էին հին շրջանակներով ոնց որ հետաքրքրությամբ աշխարհին էին նայում։ Մեջը ապրում էր իմաստուն ծերուկ որը գիտեր այս անտառի ամեն հեքիաթը։ Ամեն օր նա պատշգամ էր ելնում ու աստղերը իր շուրջն էին հավաքվում լսելիս իր պատմությունները խիզախ ասպետների, բարի փերիների ու խորհրդավոր արարածներ։ Տեղի բնակիչների համար իր հեքիաթները ուղակի զվարճանք չեին նրանք սովորացնում էին հավատալ հրաշքներին և գտնել ուրախություն անգամ ամենա ամենապարզ բաներում։
Տարրի օքսիդացման աստիճանը պայմանական այն լիցքն է, որը քիմիական միացության մոլեկուլում վերագրվում է ատոմին` ենթադրելով, թե միացությունը կազմված է միայն իոններից:
Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական։ Փոփոխական օքսիդացման աստիճանները միացություններում որոշվում են ըստ բանաձևի։ Հիշե՛ք, որ միացություններում տարրերի օքսիդացման աստիճանները որոշելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները։
1.Պարզ նյութերի մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանները միշտ հավասար է 0-ի։
2. Ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, ակտիվ մետաղների հետ առաջացրած միացություններում՝ հիդրիդներում, –1 ։
3. Թթվածինը միացություններում հիմնականում դրսևորում է –2–ի հավասար օքսիդացման աստիճան, պերօքսիդներում`-1, օրինակ’ H2O2,–ում թթվածնի օքսիդացման աստիճանը −1 է ։
4. 1 ,2,3 րդ խմբերի գլխավոր ենթախմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին։
5. Միացություններում բոլոր ատոմների գումարային լիցքը հավասար է զրոյի։ ——————— Դասարանական
1. Որոշել CaCl2 BaS
2. Mr -ները
3. օքսիդացման աստիճանները
4. Տարրերի զանգվածային բաժինները
5. Նշել կապի տեսակը
6. Գրել Ba տարրի՝ էլեկտրոտ, պրոտոն, նեյտրոնների թիվը, նշել տարրի դիրքը ՊՀ-ում:
Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նիարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:
2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:
1901 թվականից շնորհվում են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, մեծահարուստ գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր թողել, որի տոկոսներն ամեն տարի բաշխվում են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառներում խոշոր գյուտեր անող գիտնականներին ամենակարևոր գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա ընթացքում ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի համախմբման, ստրկության վերացման կամ եղած բանակների կրճատման ու խաղաղությունը պահպանելու գործում:
3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:
Մեր երկիրը ունի 4 հարևան։ Նրանք են Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը։
Ադրբեջան
Ադրբեջանը ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետություն է, պետություն, որը գտնվում է Կասպից ծովի ափին, Կովկասյան լեռներում, Եվրոպայի և Ասիայի սահմանին։ Ադրբեջանի մայրաքաղաքը Բաքուն է։ Այն հայտնի է միջնադարյան դարաշրջանի իր հին քաղաքով։ Հին քաղաքում է գտնվում Կույսի աշտարակը, որը վերևից է նայում քաղաքին, ինչպես նաև Շիրվանշահների պալատը՝ 15-րդ դարի թագավորական նստավայրը։
Թուրքիա
Թուրքիան պետություն է հարավ-արևելյան Եվրոպայում և հարավ-արևմտյան Ասիայում, որի մշակույթը միավորում է հին հունական, պարսկական, հռոմեական, բյուզանդական և օսմանյան ավանդույթները: Բազմազգ Ստամբուլում, որը տեղակայված է Բոսֆորի ափին, զբոսաշրջիկներին գրավում է հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարը իր ճախրող գմբեթով և քրիստոնեական խճանկարներով, 17-րդ դարի հիասքանչ Կապույտ մզկիթով և Թոփքափի պալատով, որը կառուցվել է 1460-ականներին, Օսմանյան սուլթաններ նախկին նստավայրը: Թուրքիայի մայրաքաղաքը ժամանակակից Անկարան քաղաքն է։
Վրաստան
Վրաստանը գտնվում է Անդրկովկասի արևմտյան մասում՝ Սև ծովի արևելյան ափին։ Պատկանում է Արևելյան Եվրոպային և Արևմտյան Ասիային, հաճախ համարվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր: Պատմական, մշակութային և աշխարհաքաղաքական առումով համարվում է Եվրոպայի մաս։
Իրան
Իրանը Պարսից (արաբական) ծոցի տարածքում գտնվող իսլամական հանրապետություն է՝ Պարսկական կայսրության պատմական հուշարձաններով։ Դրանցից մեկը հինավուրց Պերսեպոլիս քաղաքի ավերակներն են, կայսրության մայրաքաղաքը՝ հիմնդրված մ.թ.ա 6-րդ դարում Դարիուս 1-ինի կողմից։ Երկրի ներկայիս մայրաքաղաք Թեհրանում է գտնվում շքեղ Գոլեստան պալատը, 1794-1925 թվականներին Քաջարների դինաստիայի նստավայրը, ինչպես նաև այնպիսի ժամանակակից շինություններ, ինչպիսին է 435 մետր բարձրությամբ Բորջ-է Միլադը:
«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիք այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:
2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռիալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։
3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չի, բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկըդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևեց լռություն:
Հայաստանը ունի 157 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ, 87 միջազգային կազմակերպության անդամ է, արտերկրում 61 դիվանագիտական ներկայացուցչություն է գործում:
Ադրբեջան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը այժմ փակ է, ինչպես նաև երկրների միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ։
Եվրոպա
Երկիր
Պաշտոնապես հարաբերությունները սկսել են
նշումներ
Ալբանիա
1993-02-18
Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը գտնվում է Աթենքում։Հայաստանում Ալբանիայի Հանրապետության դեսպանատունը գտնվում է Աթենքում։
Անդորրա
2003-11-18
Անդորրայում Հայաստանի դեսպանատունը գտնվում է Փարիզում։Հայաստանում Անդորրայի դեսպանատունը գտնվում է Փարիզում։
Ավստրիա
1992-02-19
Ավստրայում Հայաստանի դեսպանատունը գտնվում է Վիեննայում։Հայաստանում Ավստրիայի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում ունի հյուպատոսություն Երևանում։Ավստրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015թ.
Բելգիա
1992-03-10
Հայաստանը դեսպանատուն ունի Բրյուսելյում։Հայաստանում Բելգիայի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում ունի հյուպատոսություն Երևանում։
Բելառուս
1992-06-12
Հայաստանը դեսպանատուն ունի Մինսկում։Բելառուսը դեսպանատուն ունի Երևանում։
Բոսնիա և Հերցեգովինա
1997-07-29
Բոսնիայում Հայաստանը դեսպան չի նշանակել։Հայաստանում Բոսնիայի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում։
Բուլղարիա
1992-01-18
Հայաստանը դեսպանատուն ունի Սոֆիայում և 2 հյուպատոսություն Վառնայում և Պլովդիվում։Բուլղարիան դեսպանատուն ունի Երևանում։
Գերմանիա
1992-01
Հայաստանը դեսպանատուն ունի Բեռլինում և հյուպատոսություն Կառլսրուեում։Գերմանիան դեսպանատուն ունի Երևանում։Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005թ.
Դանիա
1992-01-14
Հայաստանը դեսպանատուն ունի Կոպենհագենում։Հայաստանում Դանիայի դեսպանատունը գտնվում է Կիևում ունի հյուպատոսություն Երևանում։
Ֆրանսիա
1992-02-24
Հայաստանն ունի դեսպանություն Փարիզում և հյուպատոսություններ Լիոնում և Մարսելում։Ֆրանսիա դեսպանատուն ունի Երևանում։Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1998թ.
Նիդերլանդներ
1992-01-30
Հայաստանը դեսպանատուն ունի Հաագա։Նիդերլանդներ դեսպանատուն ունի Երևանում։Նիդեռլանդները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2004թ.
Լեհաստան
1992-02-26
Հայաստանը դեսպանատուն ունի Վարշավա։Լեհաստան դեսպանատուն ունի Երևանում։Լեհաստան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2005թ.
Շվեդիա
1992-07-10
Հայաստանը դեսպանատուն ունի Ստոկհոլմ։Շվեդիա դեսպանատուն ունի Երևանում։Շվեդիա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2010թ.
Հունգարիա
2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերեությունները խզվեցին։ Խզման պատճառը ադրբեջացնի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Ադրբեջանին։ Վերջինս Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայազգի Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար։ Սակայն Ադրբեջան վերադառնալուն պես Իլհամ Ալիևի հրամանագրով Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել և պարգևատրվել մի շարք մրցանակներով։
Հունաստան
Հունաստանը մեկն էր այն առաջին երկրներից, որոնք ճանաչեցին 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակած Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությունը, ինչպես նաև մեկն է այն պետություններից, որոնք պետականորեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ 2007 թվականի հունիսին Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլյասը այցելեց Հայաստան։ Նրա խոսքերով. Հունաստանը Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ ռազմական գործընկերներն է և ամենամոտ դաշնակիցը ՆԱՏՕ-ում։ Ամեն տարի մի քանի հայ սպաներ վերապատրաստություն են անցնում Հունաստանում, Հայաստանն էլ ռազմական և բժշկական աջակցություն է ցուցաբերում։
2003 թվականին երկու պետությունները ստորագրեցին փոխադարձ ռազմական աջակցության համաձայնագիր, որի համաձայն նախատեսվում է ավելացնել Աթենքի ռազմական և ռազմաբժշկական ակադեմիաներում սովորող և վերապատրաստում անցնող զինվորների սպաների թիվը։
Վրաստան
Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների, ինչպես նաև դեպի ծովը ելք չունենալու պատճառով, Վրաստանը Հայաստանի համար բավականին մեծ դեր է խաղում ապրանքների արտահանման և ներմուծման ոլորտում։ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է երկաթուղի, որով էլ արտահանվում է հայկական ապրանքների մեծ մասը։ 2009 թվականին Վրաստանի ապրանքաշրջանառության մեջ Հայաստանը չորրորդ տեղում էր (Վրաստանի արտահանած ապրանքների 7,9%-ը)։ Հայաստանը Վրաստան է արտահանում հիմնականում էլեկտրաէներգիա։
Եվրամիություն
Հայաստանը հայտարարել է իր մտադրությունները կապված եվրոպական ինտեգրման, ինչպես նաև Եվրոպական Միությանը անդամակցության հետ։ Հայաստանը 2004 թվականից մասնակցում է «Եվրոպական Հարևանության Քաղաքականություն» և 2009 թվականին «Արևելյան գործընկերություն» ծրագրերին։
Իսրայել
Հայաստանը և Իսրայելը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, սակայն միմյանց մոտ չունեն դեսպանատներ։ Փոխարենը, Իսրայելի դեսպանը Հայաստանում գտնվում է Թբիլիսի (Վրաստան), և Երևան է գալիս երկու ամիսը մեկ, իսկ Հայաստանի դեսպանը Իսրայելում գտնվում է Ֆրանսիայում։ Հայաստանը ունի հյուպատոսություն Իսրայելում։
Իրան
Իրանի Իսլամական Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը։ 1992 թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվեց հռչակագիր՝ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Նույն օրը ստորագրվեց Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը։ 1992 թ. ապրիլին Երևանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը։ 1992 թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի դեսպանությունը։
Ռուսաստան
Հայաստանի վերջին ամենանշանավոր արտաքին քաղաքականության հաջողությունը եղել է օգոստոսի 29-ին, երբ Ռուսաստանի հետ ստորագրեցին բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր, որով Մոսկվան պարտավորվում է պաշտպանել Հայաստանին, երրորդ կողմի հարձակման դեպքում։ Ռուսաստանը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության պաշտպանության խաղացողներից մեկը, և այն Հայաստանի պատմական դաշնակիցն է։ Այս պայմանագիրը թեպետ հանդես է գալիս որպես պատասխան Ալիեևի ԱՄՆ մեկնելուն, այնուամենայնիվ պայմանագիրը հավանաբար վաղուց էր զարգացել։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ավելի լայն համատեքստում Երևանը թեև ողջունում է Ռուսաստանի անվտանգության երաշխիքը, բայց Հայաստանը չի ցանկանում ապավինել միայն Մոսկվային, ոչ էլ ցանկանում է դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի Անդրկովկասյան հարցերի առճակատման մասը։
ԱՄՆ
Միացյալ նահանգները Հայաստանը անկախ է ճանաչել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 7-ին։
Թուրքիա
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի՝ Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում աջակցության պատճառով։
1. Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:
Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի, ու բոլոր ծառերը շարք կկանգնացնեն: Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեք ձեր անցյալի ու նպատակների մասին: Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ դիր ու թող մինչև ծլեն: Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա:
Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլինի կեր հայթաթելը:
2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով:
Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է վերանորոքել, թե չէ թունավորում են օդը: Մեր քաղաքում սաղարթավոր ծառեր պետք է տնկենք, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից: Մարդիկ պետք են իմանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է: Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ: Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է արքելել:
3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):
Համարձակ անցի՛ր, նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ վերցրու՛: Ուշադիր ուսումնասիրի՛ր քարտեզը, տե՛ս, թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան: Լսի՛ր բոլոր խորհուրդները, հետո արա՛ ինչպես կամենում ես: Ոչ մեկի գաղտնիքը չասե՛ս, եթե անգամ պատահաբար ես իմացել: —Ազատի՛ր ինձ, բա՛ց թող թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին: