Գործնական քերականություն

1. Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:

Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի, ու բոլոր ծառերը շարք կկանգնացնեն:
Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեք ձեր անցյալի ու նպատակների մասին:
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ դիր ու թող մինչև ծլեն:
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա:

Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլինի կեր հայթաթելը:

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով:

Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է վերանորոքել, թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառեր պետք է տնկենք, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ պետք են իմանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է արքելել:

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):

Համարձակ անցի՛ր, նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ վերցրու՛:
Ուշադիր ուսումնասիրի՛ր քարտեզը, տե՛ս, թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
Լսի՛ր բոլոր խորհուրդները, հետո արա՛ ինչպես կամենում ես:
 Ոչ մեկի գաղտնիքը չասե՛ս, եթե անգամ պատահաբար ես իմացել:
Ազատի՛ր ինձ, բա՛ց թող թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին:

Տնային աշխատանք

1. Ո՞րն է «ավելորդ» տարրը’ C, Si,Ti Ge

Ti

2. Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.

V խումբ

Գլխավոր ենթախումբ

1. N (ազոտ)

2. P (ֆոսվոր)

3. As (արսեն)

4. Sb (ծարիր)

5. Bi (բիսմութ)

Երկրորդական ենթախումբ

1. V (վանադիում)

2. Nb (նեոբիում)

3. Ta (տանտալ)

4. Db (դուբնիում)

3. Հաշվե՛ք, նյութի՝ MgO հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:

Mr(MgO) = Ar(Mg) + Ar(O) = 24 + 16 = 40

ω(Mg) = Ar(Mg) : Mr(MgO) = 24 : 40 = 6 : 10 = 3 : 5

ω(O) = Ar(O) : Mr(MgO) = 16 : 40 = 2 : 5

Գործնական քերականություն

1. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները անդրադարձնելու են Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները փոխարինելու են փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն են տալու: Դրա համար պահանջվելու է 200 հազար քառ. կմ հայելի:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները կանդրադարձնեն Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան բայերով:

Գոնե մի օր կարգին եղանակ լինի որ կարանամ մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ վարեմ:
Գոնե մինչև ծովափ հասնենք , դրանից հետո ինքներս կգնանք: Երանի թե մի քիչ երկար լինի ուղևորությունը: Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնեմ, մի քանի օր էլ ընկերություն անեմ հետը: Եթե քամին սկսի ու փորձառու նվագները չկարանան ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:

Աշխարհամասերը

Աշխարհը սովորաբար բաժանվում է յոթ մայրցամաքների.

Աֆրիկա: Երկրորդ ամենամեծ մայրցամաքը, որը հայտնի է իր մշակույթների, կլիմայի և բնության բազմազանությամբ:

Անտարկտիկա. Ամենացուրտ և քամոտ մայրցամաքը՝ ծածկված սառույցի հաստ շերտով:

Ասիա. Ամենամեծ մայրցամաքը, որը հայտնի է իր հին քաղաքակրթություններով, բազմազան մշակույթներով և աշխարհագրական առանձնահատկություններով:

Եվրոպա. պատմական և մշակութային հարուստ մայրցամաք, որը հայտնի է իր ճարտարապետությամբ, արվեստով և գիտական ​​նվաճումներով:

Հյուսիսային Ամերիկա: Ներառում է ԱՄՆ-ը, Կանադան և այլ երկրներ, որոնք հարուստ են բնական և մշակութային բազմազանությամբ:

Հարավային Ամերիկա. Զարմանալի բնության, մշակութային բազմազանության և պատմական վայրերի մայրցամաք:

Ավստրալիա (Օվկիանիա). Ներառում է Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլ կղզիներ, որոնք հայտնի են իրենց յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհով:

Տնային աշխատանք

1. Անվանի՛ր 101 և 118 կարգաթիվ ունեցող տարրերը:
Md, Og

2.Ստորև բերված ո՞ր շարքում են միայն ոչ մետաղական տարրեր.

1) Li, Mg, P

3) N, S, Ar

2) Ca, C, Br

4) Fe, Cr, I

3•.  Na2O

Գրե՛ք, մոլեկուլը կազմող քիմիական տարրերի հարաբերական n ատոմային զանգվածները (Ar):Հաշվե՛ք, այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (mo):
Հաշվե՛ք, տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr): Հաշվե՛ք, նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:

Mr(Na2O) = 62
Ar(Na2) = 23
Ar(O) = 16
23 x 2 + 16 = 62

m0(Na) = Ar x 1,66 x 10-27 = 23 x 1,66 x 10-27 = 3,818 x 10-26
m0(O) = 16 x 1,66 x 10-27 = 2,656 x 10-26

ω(Na) = (23 x 2 : 62) x 100 = 46 : 62 x 100 = 74,1935
ω(O) = 16 : 62 x 100 = 25,8064

Գործնական քերականություն

1. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էնք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս էնք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էնք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չե դիմանում:

2. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահեր բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ: Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին, և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարեց բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել: