Գործնական քերականություն

1. Նախադասությունները դարձրո՛ւ ներգործական:

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Աղջկա մի ժպիտը սիրտը գերեց:

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
ինչ-որ մեկը գանձը թաղել է այս ծառի տակ:

Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Անձրևն ու քամին քարը մաշել, հարթացրել էին:

Արտերը խանձվել էին բարկ արևից:
բարկ արևը խանձել է արտերը:

Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը:

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Իտալական դատարանը դատապարտել ու տուգանել է նրա ազատազրկման:

Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
Ընկերները համարեցին տղամարդ ութ տարի:

Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Ալիքներն ու քամին դյութել էին երգով:

Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:

Ընկերս համերգի է հրավիրված:
Համերգին հրավիրել են Ընկերոջս:

2. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`
փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել — ցրվել, կոտրել — կոտրվել, դնել — դրվել, թռչել, թրջել — թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել — հեռացվել, հնարել — հնարվել, ներել — ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել — մթնեցնել, բարձրանալ — բարձացվել, թխել — թխվել, մրմռալ, մաքրել — մաքրվել, դողալ, վախենալ, սրբել — սրբվել, կարել — կարվել, հավաքել — հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել — սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել — խոսվել, հուզել — հուզվել, վիճել:

3. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձվի մեջ զարգացող կենդանի էակին պաշտպանում է բավական հուսալի զրահ:

Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Թխսի մարմնի ծանրությունից չի կոտրում ձուն:

Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով:
Ճուտիկը դեղին կտուցով հեշտությամբ կոտրում ձվի կճեպը:

Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Գիտնականները փնտրում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:

Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Մագնիսով մաքրում են մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից :

Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա: