Անհատական նախագծերի հաշվետվություն

Անհատական նախագիծ

Անհատական աշխատանք թարգմանություն

Անհատական նախագիծ թարգմանություն

Անհատական նախագիծ թարգմանություն

Անհատական աշխատանք թարգմանություն

Անհատական աշխատանք թարգմանություն

Անհատական աշխատանք թարգմանություն

Անհատական աշխատանք թարգմանություն

Ձմեռվա երեկոն օդը լցնում է յուրահատուկ հանգստություն։ Ձյունը բմբուլի նման փափուկ գետնին է նստում ստեղծելով հրաշքի զգացողություն։ Փողոցային լույսերը աղոտ լուսավորում էին սպիտակ ճանապարհները իսկ շուրջը լռություն է միայն ձյան ճռճռոցն է որ փչացնում է այս պահը։ Տների պատուհանների լույսերը վառած էին նրանց որոնց հետևում երևում էին մարդկանց շողքերը հեռվում էլ ուրախ ծիծաղ է լսվում արձագանքելով ձյունոտ արահետներում։ Թվում է թե ժամանակը դանդաղանում է և ամեն ինչ լցվում է ջերմությամբ և հարամարավետությամբ։ Տենց ժամանակներ ուզում ես ուղակի աչքեր փակես և վայելել այս խաղաղ ձմեռային մթնոլորտը։

Թարգմանված է ռուսերենից։
Տեքստը գրել է chat GPT-ն։

Գործնական քերականություն

1. Նախադասությունները դարձրո՛ւ ներգործական:

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Աղջկա մի ժպիտը սիրտը գերեց:

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
ինչ-որ մեկը գանձը թաղել է այս ծառի տակ:

Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Անձրևն ու քամին քարը մաշել, հարթացրել էին:

Արտերը խանձվել էին բարկ արևից:
բարկ արևը խանձել է արտերը:

Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը:

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Իտալական դատարանը դատապարտել ու տուգանել է նրա ազատազրկման:

Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
Ընկերները համարեցին տղամարդ ութ տարի:

Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Ալիքներն ու քամին դյութել էին երգով:

Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:

Ընկերս համերգի է հրավիրված:
Համերգին հրավիրել են Ընկերոջս:

2. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`
փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել — ցրվել, կոտրել — կոտրվել, դնել — դրվել, թռչել, թրջել — թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել — հեռացվել, հնարել — հնարվել, ներել — ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել — մթնեցնել, բարձրանալ — բարձացվել, թխել — թխվել, մրմռալ, մաքրել — մաքրվել, դողալ, վախենալ, սրբել — սրբվել, կարել — կարվել, հավաքել — հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել — սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել — խոսվել, հուզել — հուզվել, վիճել:

3. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձվի մեջ զարգացող կենդանի էակին պաշտպանում է բավական հուսալի զրահ:

Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Թխսի մարմնի ծանրությունից չի կոտրում ձուն:

Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով:
Ճուտիկը դեղին կտուցով հեշտությամբ կոտրում ձվի կճեպը:

Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Գիտնականները փնտրում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:

Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Մագնիսով մաքրում են մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից :

Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա:

Գործնական քերականություն

1. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն են եղել: Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:

2․ Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր(կպահանջվի) աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի(կատարվեր) նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է(որոշեց) իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա(զգում):

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս  անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Երբ հերթական զոհերին են(էին) տանում հրեշի մոտ, նրանց (էր) միանում է (միացել) թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից:
Ի՞նչ կանես(կանեիր), եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
Ի՞նչ կտաս(կտայիր), որ քեզ մի իսկական շուն նվիրեի:
Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ(ունենայի):
Ի՜նչ ասես չէի(չեմ) տա, որ ուզածիս հասնեմ:

Степени сравнения прилагательных

Упражнение 1

Образуйте от этих прилагательных простую сравнительную степень.


Замечательный — замечательнее
наглый — наглее
хороший — лучше
притягательный — притягательнее
симпатичный — симпатичнее
дорогой — дороже
молодой — моложе
стройный — стройнее
питательный — питательнее
крутой — круче

Упражнение 2

Образуйте от этих прилагательных простую превосходную степень:


Краткий — кратчайший
мощный — мощнейший
жестокий — жесточайший
старый — старейший
высокий — высший
дорогой — самый дорогой
подлый — подлейший
редкий — редчайший
страшный — страшнейший
тяжелый — тяжелейший

Упражнение 3

Распределите эти слова на две группы: в первую запишите прилагательные в составной форме сравнительной степени, во вторую поместите прилагательный в составной форме превосходной степени.


Сравнительная степень
Более уверенный, менее истощенный, менее занятой, наименее вкусный, наиболее удачный, менее интересный.

Превосходная степень
самый некрасивый, добрее всех, самый светлый, любознательные всех.

Упражнение 4

Поставьте прилагательные в скобках в форму простой сравнительной степени.


1. Этот фильм интереснее.
2. Зеленая кофта дешевле, чем красная.
3. Путь через поле короче, чем через лес.
4. Сумка тяжелее, чем я думала.
5. Учитель по биологии строже, чем преподаватель по географии.
6. Здесь дорога шире, а дальше становится уже.
7. Математика для меня труднее, чем русский язык.
8. Отец сильнее обнял дочь.
9. Этот подъем опасней, чем предыдущий.
10. Лед там тоньше, поэтому туда опасно выходить.

    Անհատական աշխատանք թարգմանություն

    Անտառների մեջ մի փոքր քաղաքում Արտյոմ անունով տղա էր ապրում։ Նա շատ հետաքրքրասեր էր և երազում էր մի օր բոլոր գաղտնիքները բացահայտել։ Մի անգամ, երբ նա ման էր գալիս անտառում, գտավ մոռացված արահետ, որը տանում էր խորհորդավոր լճի մոտ։ Նրա մակերեսին հայելու պես արտացոլվում էին երկինքը և… հնագույն ավերակներ։

    Արտյոմը որոշեց հետազոտել այդ տեղը։ Նա իմացավ որ լիճը տանում է դեպի ստորգետնյա թագավորություն, որը առաջ պատկանում էր կախարդական արարածներին։ Հետո նա ծանոթացավ այս աշխարհի վերջին պահակի՝ ծեր իմաստուն վիշապի հետ։ Միասին նրանք կարողացան հին մարգարեությունը բացահայտել, որը փրկեց թագավորությունը և Արտյոմը դարձավ նրա նոր պաշտպանը։

    Այդ տղան տուն վերադարձավ, բայց երբ նա նայում էր աստղերն նա հասկանում էր, որ իր արկածները նոր են սկսում։

    Թարգմանված է ռուսերենից։
    Տեքստը գրել է chat GPT-ն։

    Գործնական քերականություն

    1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները:

    Ա. Վկայել — ես վկայել էի, հուսալ — ես հուսացել էի:
    Բ. Հեռանալ — ես հեռացել էի, մոտենալ — ես մոտեցել էի, տեսնել — ես տեսել էի:
    Գ. Հասկացնել — ես հասկացրել էի, արթնացնել — ես արթնացրել էի:

    2. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

    Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

    Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որ նրան բռնի և ուտի: Այծյամը նրա միտքն իմացել էր ու չէր քնում օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

    Գայլն սպասում էր, որ այծյամը ննջեր, որ նրան բռներ և ուտեր: Այծյամը նրա միտքն իմացել էր ու չքնեց օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

    Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

    Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում: Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում
    պատրաստում: Ծանոթներս համարում են, որ ես արժանի եմ դասվել ֆրանսիացի մեծ
    խոհարարներին շարքերը, ինչը բավական չափազանցեցված է: Խոհարարությունը միշտ էլ եղել է
    իմ կիրքը, եթե հիշենք այն գազօջախը, որը ես նվիրեցի ինքս ինձ՝ թոշակի անցնելու
    կապակցությամբ: Հաճախ ես հրավիրում եմ ընկերներիս, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր մնացել են:
    Տոնական օրերը միշտ էլ լավ առիթ են որևէ համեղ բան պատրաստելու համար:

    Բայց այս տարի, բոլորը մեկնել են, ոմանք դեպի արևաշող կղզիներ, ոմանք էլ՝ ձյունառատ լանջեր՝
    երիտասարդությունը հիշելու: Իսկ ես չեմ սիրում փոխել իրերի սովորական դրվածքը և
    հրաժարվել իմ փոքրիկ խենթություններից, այդ պատճառով էլ որոշեցի մնալ տանը իմ շան և
    մենակությանս հետ: Եվ այդ ժամանակ ես մտածեցի իմ տուն հրավիրել Սուրբ
    Գրվածքի աստվածներին: Ի վերջո՝ ռիսկը ազնիվ գործ է: Վաղ Առավոտյան գնացի եկեղեցի:
    «Այս տարի չեմ գնա կեսգիշերվա պատարագին, այլ կհրավիրեմ մեծարգո հյուրերին»՝ մտածեցի
    ես: Ես աղոթեցի ոչ սովորականի պես, որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ՝ հիշատակելով Եհովային,
    Հիսուսին (Աստծո որդուն քրիստոնյաների և հենց Աստծո համար) և Ալլահին: Ծնկաչոք խնդրում
    էի բարձրյալներին բարեհաճ լինել իմ նկատմամբ այս յուրահատուկ օրը, երբ հոգնած տարին
    պատրաստվում է իր պարտականությունները զիջել ավելի երիտասարդ, ավելի եռանդուն և
    հույսերով լի տարվան:
    Խանութներով անցնելուց և անհարժեշտ մթերքը գնելուց հետո ես արդեն գազօջախիս մոտ էի:
    Ճաշացանկը չպետք է ոչ ոքի նեղացներ: Հետևաբար չէր լինի ոչ խոզի միս, ոչ էլ ալկոհոլ,
    բայցևայնպես կարելի է մի քանի շիշ գինի դնել իմ սեփական մառանից: Բարեբախտաբար
    տարվա վերջին օրը ուրբաթ էր, և ես որոշեցի ձկնային հյուրասիրություն պատրաստել: Ես
    համոզված էի, որ այդ դեպքում բոլոր աստվածները գոհ կլինեին: Մսի միակ կտորը բաժին էր
    հասնելու իմ հավտարիմ ընկերոջը՝ շանս, ով նույնպես պետք է նշեր այդ տոնական օրը:
    Մեծ բուխարու մեջ ուրախ վառվում էր բուրավետ փայտե կրակը, դրանից ոչ հեռու կանգնած էր
    գեղեցիկ եղևնին, որը ես կտրել էի անտառում: Ես և կինս սովորություն ունեինք եղևնին
    հավաքելու միայն տարվա ավարտի տոներից հետո, այդ պատճառով եղևնին դեռ կանգնած էր
    իր տեղում՝ անծանոթ մնալով էլէկտրականությանը: Եղևնու շուրջբոլորը ես շարեցի տարբեր
    չափերի և գույների մոմեր: Կրակների արտացոլանքները պար էին բռնել պատերի վրա. կարծես
    թատերական ներկայացում լիներ: Այդ ամենից սենյակն ավելի տաք ու հարմարավետ էր թվում:
    Երբ վերջապես ամեն ինչ պատրաստ էր, ես թեքեցի իմ բազկաթոռը դեպի մուտքի դուռը և
    նստեցի, Ֆիդելիոն՝ իմ շունը, նստեց ոտքերիս մոտ: Ես չէի համբերում, թե երբ կտեսնեմ իմ
    աստվածային հյուրերին:
    Ժամանակը գնում էր: Գնալով իմ ոգևորությունը մեծանում էր՝ արդյոք նրանք կգան:
    Տասներկուսից տասնհինգ պակաս է, երեք է պակաս, երկու, մեկ… Իմ հին նորմանդական
    ժամացույցը հերթով խփեց բոլոր տասներկու զարկերը: Վերջին զարկի հետ դուռը բացվեց և
    հայտնվեց մի մարդ, նա երիտասարդ չէր, բայց բավական առույգ էր երևում: Երկար մազերը
    փռված էին նրա ուսերին, գրեթե խառնվելով նրա խնամված ճերմակ մորուսին: Եկեք
    չվախենանք բառերից, որովհետև այս ամենի հետ միասին նրա տեսքը իսկապես աստվածային
    էր: Թեև ես զարմացա, նրա գլխի շուրջ լուսապսակ չտեսնլով: Մի տարօրինակ բան ևս եղավ՝
    Ֆիդելիոն, ով, ինչպես և հարկն է իսկական շանը, անծանոթներին բարեհամբույր դիմավորելու
    սովորություն չունի, բայց այս անգամ, նա տեղից չշարժվեց այլ մնաց ոտքերիս մոտ պառկած:
    Նա նույնիսկ մի աչքը չբացեց, որպեսզի մեր տուն այցելած անծանոթին տեսնի:
    Անկեղծ ասաց՝ ես չգիտեի, թե ում, ավելի ճիշտ՝ որ աստծո հետ եմ հանդիպել: Ես ուզում էի ծնկի
    գալ նրա առաջ և հարգալից համբուրել նրա ձեռքը, որպես ողջույն, նա կանգնեցրեց ինձ:
    -Մտեք իմ դրության մեջ,- դողացող ձայնով ասացի ես,- ամեն օր չէ, որ իմ տուն եմ հրավիրում
    աստվածներին, թեև Դուք դեռ առաջինն եք:
    -Մենք, առաջինն ու միակն ենք,- ասաց նա հանդարտ և խիստ:
    Ես չկարողացա թաքցնել զարմանքս:

    — Չեմ հասկանում,թե ինչու,-շարունակեց նա,-
    բայց դուք, երկրի բնակիչներդ, բազմացրել եք ինձ: Երբ ես քարոզում էի՝ «աճեք և բազմացեք» ,
    նկատի ունեի ձեզ, ոչ թե ինձ: Եվ ահա, ես ամենաքիչը ունեմ երեք անուն, որոնց պետք է
    արձագանքեմ: Ալահ, Յահվե և Աստված: ԵՍ էլ չեմ խոսում Բուդդայի, ով ընդամենը ձեզ նման
    մահկանացու էր, և մյուս անունների մասին, որոնցով կոչում են ինձ տասնյակ աղանդներ: Այդ
    աղանդները իրենց կրոն են անվանում և իմ անունից քարոզում են, որպեսզի առաջ տանեն
    իրենց առևտուրը: Ամեն դեպքում, դա ինձ չի անհանգստացնում, քանի դեռ այս բոլոր կրոնները
    միմյանց հետ խաղաղության և համերաշխության մեջ են, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում:
    Ինչ անունով էլ դիմեն ինձ, այդ, այսպես կոչված մարգարեները, ինչպես էլ, որ օգտագործեն իմ
    խոսքերը, ես դեմ չեմ: Ես միայն ուզում եմ, որ իմ երեխաները երջանիկ լինեն, իսկ դուք բոլորդ իմ
    երեխաներն եք:
    Այս ամենը լսելուց հետո ես առաջարկեցի Արարչին մոտենալ սեղանին, բայց ցավոք, նա մերժեց
    իմ առաջարկը:
    -Ես գիտեմ քո խոհարարական տաղանդի մասին,-ասաց նա,- դու հրաշալի սեղան ես
    պատրաստել՝ համեղ ուստեստներով, բայց այս ամենը իմ և քո համար շատ առատ է: Այստեղ
    ընդամենը հինգ ափսե է, բայց ուտելիքը կբավականացնի ամենաքիչը քսան քաղցած մարդ
    կերակրելու համար, ովքեր շատ վաղուց հնարավորություն չեն ունեցել կուշտ ուտելու: Բաց
    արա քո դուռը, ներս թող կյանքից հիասթափված, անտուն մնացած և դժբախտ մի քանի
    հոգիներ, նրանց, ովքեր զրկված են եղել հաջողության այն ուղուց, որից օգտվել են
    ամենահաջողակները: Դրանից հետո դու ոչ միայն քեզ միայնակ չես զգա, այլև կհասկանաս, որ
    դարձել ես բոլորովին այլ մարդ:
    Ես ուզում էի, որևէ բան պատասխանել, բայց Աստվածն, Ալահը, Յահվեն, անվանեք նրան
    ինչպես ուզում եք, ասես մի հրաշքով անհետացավ: Իմ զարմանքն այնքան մեծ էր, որ ինձ թվաց,
    թե այսքան ժամանակ քնած էի: Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչպես վարվել: Ֆիդելիոն
    այդպես էլ տեղից չշարժվեց: Ես կամաց-կամաց ուշքի եկա, հայացքս ընկավ տաք վերարկուիս և
    գլխարկիս վրա: Ամանորյա սառնամանիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ
    պարագաները վրաս գցելուց հետո ես արագ դուրս եկա տանից: Եկեղեցու մոտ կանայք,
    երեխաներ և ծերունիներ էին կանգնած, ովքեր ամաչելով պարզում էին անցնողներին իրենց
    ձեռքերը: Քիչ հեռու տղամարդիկ և կանայք տեղավորվել էին թղթե ինքնաշեն կացարաններում:
    Ամենուրեք աղքատություն ու քաղցր էր, այն ժամանակ, երբ իմ տան սեղանը լի էր համեղ
    ուտեստներով, որոնք վաղը կհայտնվեին աղբանոցում՝ հյուրերի բացակայության պատճառով:
    Վերջապես ես համարձակվեցի հրավիրել այդ թշվառ մարդկանց իմ տուն՝ տաքանալու և քաղցը
    հագեցնելու:
    Սկզբում իմ առաջարկը նրանց կասկածելի թվաց, բայց հետո նրանցից մեկը ասաց.
    -Սրա երգը շատ քաղցր է, երևի խաբում է, կամ էլ չի խաբում, ամեն դեպքում կորցնելու բան
    չունենք: Գնացինք:
    Ահա այսպես ես հայտնվեցի իմ փողոցի վրա՝ տարօրինակ խմբի հետ՝ սևամորթներ, սպիտակամ
    որթներ, դեղնամորթներ,մուսուլմաններ, քրիստոնյաներ, հրեաներ, անհավատներ,կանայք և երե
    խաներ: Թվում էր, թե աղետներից փախչող քոչվորների մի փոքր խումբ գնում է դեպի մարդկ
    ության և հույսի փոքր կրակը:
    Նրանք մտան իմ տուն և քաղաքավարի մաքրեցին իրենց ձյունոտ կոշիկները: Իմ հյուրերը կարկ
    անելով առաջ գնացին՝չիմանալով, թե ինչպես պետք է պահեն իրենց նման իրավիճակում:
    Նրանք չէին համարձակվում նստել գեղեցիկ բազմոցին ու բազաթոռներին: Շամպայնի առաջին
    գավաթից հետո իմ հյուրերի այտերը վարդագույն դարձան և նրանց զրույցը աշխուժացավ:
    Հյուրասիրությունը բոլորին շատ դուր եկավ և նրանք գովասանքի խոսքեր շռայլեցին, իսկ
    ավանդական կոնյակ-կարկանդակ-սուրճ հյուրասիրությունից հետո ներկաները սկսեցին
    զրուցել տարբեր թեմաներից: Հնչեցին երգեր, երեխաները հեռուստացույց էին նայում:
    Առավոտյան երեքնանց կեսին մոտ մենք միմյանց հրաշալի Նոր տարի և ամուր առողջություն
    մաղթեցինք, ինչից հետո տղամարդիկ և երեխաները քնեցին՝ ով բազմոցին, ով էլ գետնին,
    կանայք առանձնացան խոհանոցում, իսկ ես գնացի իմ ննջասենյակ, պառկեցի տաք ու փափուկ
    անկողնում, ես անսահման գոհ էի, թե ինչպես անցավ իմ կյանքի լավագույն ամանորյա գիշերը:
    Երբ ես արթնացա խոհանոցը հավաքված էր իսկ ափսեները՝ լվացված: Բոլորը իրերը իրենց
    տեղում էին, ասես իմ կինը իջել էր երկնքից և ամեն ինչ կարգի բերել, իսկ իմ երեկվա հյուրերը
    վերադարձել էին իրենց աղքատ ու տխուր կյանքին:
    Մի քանի օր հետո վերադարձան իմ հին ընկերները: Ես պատմեցի նրանց այն անհավանական,
    հրաշալի գիշերվա մասին, որը բախտ ունեցա ապրելու, բայց ոչ ոք չհավատաց իմ
    պատմությանը, նրանք նույնիսկ կատակեցին: Դա արդեն կարևոր չէ, որովհետև այդ գիշեր ես
    հասկացա այն ամենն, ինչի մասին առաջ պատկերացում էլ չունեի: Ինչպես և ասում էր իմ
    երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի
    պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման
    երջանիկ:

    Ինչո՞ւ էր անսահման երջանիկ, ինչն էր պատճառը:
    Նա ուրախ էր, քանի որ նոր տարվա գիշերը, օգնելով անտուն և սոված մարդկանց, նա իրեն միայնակ չեր զգում և անսահման երջանիկ էր, քանի որ այդ օրվանից նա այլ մարդ էր՝ ավելի պատասխանատու, բարի և երջանիկ։