1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորոշ գծերն են
ա․ Հարմար հարևանային դիրքը։
բ․ Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքայինը։
գ․ Տարանցիկ դիրքը։
2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարաբեր բնական ռեսուրսների առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Ֆրանսիայի մակերևույթը բազմազան է։ Ֆրանսիայի վառելիքային ռեսուրսները աննշան են։ Նրա համեմատաբար խոնավ և մեղմ կլիման բարենպաստ նախադրյալներ է ստեղծում բարեխառն գոտու բոլոր մշակաբույսերի, իսկ հարավային մասում նաև մերձարևադարձային մշակաբույսերի աճեցման համար։
3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
Ֆրանիսան Եվրոխայի և աշխարհի քաղաքական, տնտեսական, մշակույթային կյանքում մեծ դերակատարում ունեցող երկրներից է։ Ֆրանսիան ժողովրդավարական և մարդասիրական մեծ ավանդույթներ ունեցող երկիր է և Հայաստանի Հանրապետության բարեկամը։ Այն Եվրոպայի միասնացման հիմնադիրն ու ջատագովն է։ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում են գտնվում Եվրապորհրդարանը և Եվրոխորհուրդը։
4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Ֆրանսիայի հարևան պետությունները ներառում են՝ Հյուսիսում՝ Բելգիա և Լուկսեմբուրգ, Հյուսիս-արևելքում՝ Գերմանիա, Արևելքում՝ Շվեյցարիա և Իտալիա, Արևմուտքում՝ Իսպանիա և Անդորրա, Հարավում՝ Մոնակո և Սեն-Մարտեն։
Ֆրանսիան ունի նաև ափեր, որոնք ողողվում են տարբեր ջրային ավազաններով՝ Հյուսիսում՝ Հյուսիսային ծով (North Sea) և Լա Մանշ (English Channel), Արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոս, Հարավում՝ Միջերկրական ծով:






