Գործնական քերականություն

1. Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:

Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:

Բ. Ուզում եմ պարզել, թե ե՞րբ են ձկները խավիար դնում:   

Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է գոյանում:

Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպե´ս է գոյանում:

Ա տարբերակում հարցական դերանուն է:
Բ տարբերակում հարաբերական դերանուն է:

2.Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

ինչու է ջուր հավաքվում այս փոսում:

Ինձ հետաքրքրում է, թե ինչու է  ջուր հավաքվում այս փոսում: Ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքան ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ինչ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ինչ .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Թողնել մեկնաբանություն