Մայրենի

1․ Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորէկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմէշ,  վերէլակ,  մէջք,  բազմերանգ,  երբևիցէ,  որևէ, էջ, ամենէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէնրգիա, էներգիա, մէխակ, ծովեզր,  հրէշ,  նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան,  եգիպտացորեն, զարկէերակ:

2․Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենէժան, գոմէշ, ինչևիցէ, հնէաբան, վերէլակ,  երփներանգ, էնք, էի, որևէ,  ես, նորէկ, մանրէ:

Մայրենի

  1. Բառերից անջատեք նախածանցները:

Վեր, դժ, ան, չ, չ, դժ, ան:

  • Նախածանցներով ածանցավոր բառեր կազմեք:

Անհատ, չգնաց, դժգոհ, վերելք, արտաշեն:

  • Բառերը բաժանեք արմատների, ածանցների և տեղավորեք աղյուսակում:

Բարձրաձայն, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, պատուհան, հոգի, նավ, գալուստ, սառը, դանակ, գազանանոց, հողագուդ, բուժքույր, բժշկուհի:

պարզածանցավորբարդԲարդ ածանցավոր
բառ պատուհան հոգի նավ գալուստ սառը դանականհանգիստ բժշկուհի բուժքույր լեզվանի մարդկային  գազանանոց բարձրաձայն լավամարդ լուսարձակ հողագուդ հեռագրատուն 
  • Պարզբառերինարմատներավելացրեք և ստացեքբարդբառեր:

Շուն, գինի, բույս, հույս, տարի, օր:

Մայրենի

  1. Բառերիցանջատեքնախածանցները:

Վեր+հանել, դժ+բախտ, ան+հնար, չ+կամ, չ+գալ, դժ+գոհ, ան+հեռատես:

  • Նախածանցներովածանցավորբառերկազմեք:

Անհնարին, չգալ, դժգոհ, վերհանել, արտ:

  • Բառերըբաժանեքարմատների, ածանցների և տեղավորեքաղյուսակում:

Բարձրաձայն, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, պատուհան, հոգի, նավ, գալուստ, սառը, դանակ, գազանանոց, հողագուդ, բուժքույր, բժշկուհի:

պարզածանցավորբարդԲարդածանցավոր
    
  • Պարզբառերինարմատներավելացրեք և ստացեքբարդբառեր:

Շուն, գինի, բույս, հույս, տարի, օր:

Մայրենի

  1. Բառերիցանջատեքնախածանցները:

Վերհանել, դժբախտ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես:

  • Նախածանցներովածանցավորբառերկազմեք:

Ան, չ, դժ, վեր, արտ:

  • Բառերըբաժանեքարմատների, ածանցների և տեղավորեքաղյուսակում:

Բարձրաձայն, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, պատուհան, հոգի, նավ, գալուստ, սառը, դանակ, գազանանոց, հողագուդ, բուժքույր, բժշկուհի:

պարզածանցավորբարդԲարդածանցավոր
    
  • Պարզբառերինարմատներավելացրեք և ստացեքբարդբառեր:

Շուն, գինի, բույս, հույս, տարի, օր:

Մայրենի

Աղջիկ , արչ, պառկել, գիրք, բեր.., երկինք, ծաղիկ, ձնաղիկ, նուրբ, սարքել, եղունգ, հարուստ, ընտանիք, օր, օրորոց, օգնել, օրագիր, երջանիկ, երկար, երաժիշտ, Վարդան, համակարկիչ, մարդ, աղվես, դեմք, վարդ, ձկնորս, երթվել, աղ, էժան,է ինք, էք, են, եմ, էս, էի:

Մայրենի

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,— ասում է,— էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…— տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,— ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկուն,— ասում է,— ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.— Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ — Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին.— դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:
  2. Բառերի համար զույգեր հորինի՛ր:

 օրինակ՝ քաղաք- մաքուր քաղաք:

Հրեշ, ծով, անծանոթ, ախպեր, գիշեր:

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  • Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:
  • Ինչպիսի՞ն էր ձուկը:
  • Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:
  • Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր  բլոգումդ:
  • Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:
  • Նամակ գրի՛ր ձկանը:
  • ՛ր ձկանը:

руский

   Прошедшее время

Я    играл

Ты играл

Он  играл

Она  играла

Мы   игали

Вы   играли

Они  играли

Я бегл

Ты бегл

Он бегл

Она  бегала

Мы бегали

Ви бегали

Они бегали

 Я бегю

Ты бегешь

Он бегет

Она бегает

Мы бегем

Вы бегаете

Они бегают

Как ее завут? Ирина

Кто она? школницца

Кто ее друзя? Школники

Что они делеют? Учицца

Что они лубят делт?