Ռադիոնյութ-Աղվեսն ու խաղողը
Լրացուցիչ աշխատանք 05.05.20թ.
Լրացուցիչ աշխատանք 01.05.20թ.
- Հաշվի՛ր։
45×12=540
54×23=1242
83×42=3486
Լրացուցիչ աշխատանք 30.04.20թ.
- Պատմի՛ր 538 թվի մասին։
Թիվը գրի՛ր տառերով-
538-ն ունի հինգ հարյուրյակ երեք տասնյակ ութ միավոր ։
Հարևան թվերն են՝ 537,539
Հաջորդող թիվն է՝ 539 Շարունակել կարդալ “Լրացուցիչ աշխատանք 30.04.20թ.”
Ձկների մասին պրեզենտացիա
ԵՂԵՒՆԻ Համո Սահյան
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ
- Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Արահետ-Ոտքով բացած նեղ ճանապարհ:
բացատ-Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ:
բուք-Սաստիկ քամի, որ մրրկում է տեղացող կամ նոր եկած ձյունը
ասեղնատերև-Ասեղնաձև տերև ունեցող
Վաղորդյան-առավոտյան
ցող-Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի, գետնի և այլ առարկաների վրա՝ գիշերը և վաղ առավոտյան:
աբրեշում-Մետաքս:
սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ:
պերճ -Շքեղ, զարդարուն, պաճուճված:
- Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
Ես հիշում եմ իմ կանաշ ընկերներին, ձյան տակ մացած արահետն ու բացատը, իմ գլխի վերևի երկինքն ու հովերը գարնանային:
- Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու: Նա երջանիկ էր:
- Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի: Ոչ չէր ափսոսում:
- Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին: Քանի որ իրեն թվում էր թե ինքն է բերել Նոր տարին:
Լրացուցիչ աշխատանք 28.04.20 թ
- Հաշվի՛ր։
- 45×5=225
32×3=96
410×3=1230
123×2=246
3452×4=13808
2162×2=4324
- Գտի՛ր անհայտ բաղադրիչը, կատարի՛ր ստուգում։
օր․ *-320=530, 320+530=850, ստուգում՝ 850-320=530,
ա)*-120=510 , 510+120=630 630-120=510
բ)*-800=720 720+800=1520 1520-800=720
գ)470+*=860 860-470= 390 470+390=860
դ)2300+*=8708 8708-2300=6408 2300+6408=8708
- Լուծի՛ր։
- Աննան գնել է 2 գրիչ, իսկ Գոհարը՝ 3-ով ավել։ Գոհարը վճարել է 210 դրամով ավել, քան Աննան։ Որքան է վճարել նրանցից յութաքանչյուրն իր գնումների համար։
Լուծում 2+3=5 210:3= 70
2*70=140, 5*70=350 Պատ.` 140,350:
- Եվան գնեց 4 տետր, իսկ Անին՝ 5-ով ավել։ Անին վճարեց 300 դրամով ավել, քան Եվան։ Որքան է վճարել նրանցից յութաքանչյուրն իր գնումների համար։
- Լուծում 300:5= 60 4+5=9
4*60= 240 9*60=540
Պատ.` 240,540
ՎԱՐԴԸ Վ. ԳՅՈԹԵ
թարգմանությունը՝ Հ. Թումանյանի
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։ Շարունակել կարդալ “ՎԱՐԴԸ Վ. ԳՅՈԹԵ”