Գործնական քերականություն

Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ:

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:

Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: 

1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները:

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում: (պարզ)

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը: (բարդ)

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: (բարդ)

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: (պարզ)

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ:

Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:

Արևը շողաց։
Ծառերը ծաղկեցին։

3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

Կանաչ գարունը եկավ և արևը դուրս եկավ:

Անհամաձայնության դեպքում մենք չենք լռում: 

Շատ տարիներ անցան այդ օրից:

4. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս։
Այդ բւյսը հիմնականում թիթեռներով է սնվում։

Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ ծաղիկը։
Խոլորձ ծաղիկը ունի չորս հազար տեսակ:

Առավել արժեքավոր է մի տեսակը։
Այդ տեսակի հոտը շարունակ փոխվում է:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Երկարակյացների միջին տարիքը գերազանցում է հարյուրը։ 

Արդեն գիտական պատասխան կա մի հարցի։
Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

5. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելեն Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը։ 
Զգալիորեն ավելի լավ վիճակում է եղել չծխողների լսողությունը:

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն։
Այն օդում արձակում է սատկած միջատը:

Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին։
Դրա համար նրանք մոտակայքում ինչ — որ տեղ պետք է գտնվեն:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացվել են հետազոտություններ։
Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

6. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։ Այդ օրենքով երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։ Արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն։ Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում նման հակակրկեսային օրենք է ընդունած առաջին երկիրն է:

Թվաբանական քառակուսի արմատ

1)Գտե՛ք թիվ, որի քառակուսին հավասար է՝

ա)4
2 x 2

բ)100
10 x 10

գ)-6
Լուծում չունի

դ)81
9 x 9

ե)-0,25
Լուծում չունի

զ)0
0 x 0

է)0,09
0,03 x 0,03

ը)1,21
1,1

2)Հաշվե՛ք․

ա)2 + √1 = 3

բ)15 — √36 = 9

գ)√9 + √4 = 5

դ)√16 + √25 = 9

ե)√49 — √1 = 6

զ)√81 — √49 = 16

է)√100 — √36 = 4

ը)√144 — √121 = 1

թ)√0,36 + √0,49 = 0,13

3)Հաշվե՛ք․

ա)2 • √81 = 18

բ)1/3 • √100 = 10/3

գ)√4 • √0,25 = 1

դ)√0,16 • √9 = 0,12

ե)√0,27 : √3 = √0,09 = 0,03

զ)√49 : √0,01 = 70

է)√1/9 • √81 = √9 = 3

ը)√0,36 : √1/36 = 3,6

թ)√1,69 : √0,0625 = 5,2

4)Հաշվե՛ք․

ա)(√2)2 = 2

բ)(√3)2 = 3

գ)(√13)2 = 13

դ)(√17)2 = 17

5)Հաշվե՛ք․

ա)

7/9

բ)

8/10

գ)

4/3

դ)

3/2

ե)

13/29

6)Համեմատե՛ք թվերը․

ա)√100 > √81

բ)√100 < √121

գ)√4 < 3

դ)1/5 = √0,25

ե)2 > √1/16

զ)9/5 > √4/49

է)√0,09 < √4/25

ը)√1/4 < 1/4

Գործնական քերականություն

1. Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:

Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին:
Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով:
Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված:
Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:

փչել — պարզ, երգրորդ դեմք, եզակի, անորոշ
ծածկվում — պարզ, երգրորդ դեմք, եզակի, անորոշ
փռված — պարզ, երգրորդ դեմք, եզակի, անորոշ
թաքնված — պարզ, երգրորդ դեմք, եզակի, անորոշ
ծածկվել — պարզ, երգրորդ դեմք, եզակի, անորոշ

2. Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:

Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին:
Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով:
Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված:
Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:

թարմ — որակական, դրական
ցուրտ — որակական, դրական
վազող — որակական, դրական
մութ — որակական, դրական
կարմիր կղմինդրե — հարաբերական, դրական
սիրուն — որակական, դրական
թաց — որակական, դրական
քողաձև — հարաբերական, դրական

3. Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:

Նստել անկարելի էր, պետք էր միայն կանգնել:
Ասաց, որ մեռնելու ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու:
Նրանց դուրս գնալուց հետո սենյակն ազատվեց:
Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի  երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:
Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:

Նստել — ու հոլլովում, բացատրական
կանգնել — ու հոլլովում, բացատրական
մեռնելու — ու հոլլովում, բացատրական
անհանգստանալու — ու հոլլովում, բացատրական
գնալուց — ու հոլլովում, բացատրական
ազատվեց — ու հոլլովում, բացատրական
երևալ — ու հոլլովում, բացատրական
լուսավորվել — ու հոլլովում, բացատրական

4. Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:

հեռանալ — հեռանալու, հեռանում, հեռանում է

հեռացնել — հեռացնելու, հեռացնում, հեռացնում է

5. Կազմի՛ր  տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծե խաղալ, անհանգստանալ, թռչել:

գնահատել — գնահատող
թպրտալ — թպրտացող
թախծել — թախծող
խաղալ — խաղացող
հանգստանալ — հանգստացող
թռչել — թռչող

Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:

Խաղացողը միշտ փորձում է հաղթել մրցակցին:
Նա հանգստացող էր, երբ որոշեց մի փոքր հանգստանալ աշխատանքից:
Գնահատող դասախոսը խոսեց ուսանողների առաջընթացի մասին:

6. Դուրս գրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:

Իր արհեստին ծուռ նայողը կուշտ չի ուտի:
Տուն ավերողին տուն չի մնա:
Ուրիշի տունը քանդողը իր հացը ցամաք կուտի:
Հեռվից լսվող դափի ձայնը դուրս կգա:

նայողը — հատկանիշ
ավերողին — հատկանիշ
քանդողը — հատկանիշ
լսվող — հատկանիշ

Քիմիա

1. Որքան է 4,03* 1023 թվով երկաթի մոլեկուլների քանակը (մոլ):
n = 4,03 * 1023/6.02 * 1023 = 0.67

2. Որքան է 0,4 մոլ քանակով ջրածնի ատոմների թիվը:
N = n * NA = 0.4 * 6.02 * 1023 = 2.4 * 1023

3. Տրված է’ K2SO4, Na2O, CaCO3, CO2, NaOH, H2SO4, AgCl, Cu(OH)2, N2O5, Fe(OH)3, HCl, Ba(OH)2, HNO3, ընտրիր ա) օքսիդի, բ) հիմքի, գ) թթվի, դ) աղի բանաձև(եր)ը:

Օքսիդներ:


N2O5
Na2O
CO2

Հիմքեր:

Fe(OH)3
NaOH
Ca(OH)2
Ba(OH)2
Cu(OH)2

Թթուներ:

HNO3
H2SO4
HCl

Աղեր:

K2SO4
CaCO3
AgCl

Задания

1. Спишите, употребляя глаголы в форме прошедшего времени.

    Однажды люди со всех концов Земли собрались вместе. Они отличались друг от друга цветом глаз и волос. И говорили о разных языках, поклонялись разным богам.

    Всех собравшихся объединяло одно желание: чтобы не было войн, чтобы никто не знал страха и нужды, чтобы никто и никогда не мог наказывать людей без вины. Поэтому они все вместе написали документ . В этом документе они привели список прав, которые имеет каждый человек на Земле, чтобы все знали и уважали эти права. Этот документ называется «Всемирная декларация прав человека».

    2. Напиште глаголы в прошедшем времени.

    Юра решал задачи лучше всех. Он быстро решил задачу.

    На уроках он часто смотрел в окно. Я посмотрел на Княжина и не сразу узнал его.

    Учитель долго объяснял урок. Юра сразу очень хорошо все объяснил.

    3. Подберите антонимы.

    Войти — выйти
    начать — закончить
    поднять — опустить
    приходить — уходить
    счастливый — несчастный
    печальный — радостный
    смелый — трусливый
    новый — старый
    лучше всех — хуже всех
    яркий — тусклый
    грязный — чистый
    маленький — большой
    широкий — узкий
    солнечный — сумеречный
    холодный — тёплый
    красивый — уродливый

    Գործնական քերականություն

    1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

    Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:
    Աղմուկի միջից մեզ հասնում էին օգնության հուսահատ կանչերը:
    Հայտնվեցին իրիկնային միանգամայն յուրահատուկ ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
    Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
    Արահետը ուղիղ գծով չեր գնում դեպի գյուղը, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
    Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
    Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:

    2. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

    Կրակ — մեծ կրակ
    ջուր — սև ջուր
    հող — նրա հող
    օդ — մաքուր օդ
    երեխա — երկրորդ երեխա
    տուն — սպիտակ տուն

    Անհատական աշխատանք թարգմանություն

    Փոքրիկ քաղաքում, որտեղ որ բոլորը իրար գիտեին, Եգոռ անունով մի ծերուկ էր ապրում: Նա սովորական մարդ էր, բայց մի անգամ իր տան նկուղում նա գտավ հին գիրք: Այդ գրքի վրա փոշի էր նստած, այնպիսի տպավորություն էր, որ այդ գրքին արդեն շատ ժամանակ մարդու ձեռք չի կպել: Բայց ամենազարմանալին այն էր, որ երբ Եգոռը բացեց գիրքը, էջերը ոչ թե բառեռով էին լցրած այլ նկարներով:

    Ամեն մի նկարը իր կյանքի մի օրն էր ցույց տալիս, և նրանք այնքան ճշտգրիտ էին, որ Եգոռը նույն պահին հիշեց այն պահերը, որոնք որ շատ ժամանակ առաջ մոռացել էր: Նա ուշադիր նայում էր ամեն մի նկարազարդումը և ինչքան նա նայում էր այնքան շատ էր հասկանում, որ հեղինակը ամեն ինչ իր մասին գիտի:

    Մի անգամ վերջին էջը թերթելուց նա տեսավ իր սեփական մահը: Բայց վախի տեղը Եգոռը տարօրինակ հնգստություն զգաց, ոնց որ գիրքը իր ամեն հարցին պատասխան էր տալիս: Նա փակեց այդ գիրքը, տարավ նկուղ և որոշեց, որ էլ չի բացելու այդ գիրքը:

    ԵՎ այդ պահից իր կեանքի ամեն մի օրը իր համար դառնում էր նոր արկած լի արկածներով,անակնկալներով, որտեղ նա էր իր պատմության հեղինակը:

    Քիմիա 21.02.2025

    1. Ի՞նչ բանաձևով են հաշվում նյութի քանակը:
    N=n×NA​

    որտեղ՝

    N՝ մոլեկուլների կամ ատոմների ընդհանուր քանակը,

    n՝ մոլերի քանակը,

    NA​՝ Ավոգադրոյի թիվը (մոլի մեջ ատոմների կամ մոլեկուլների քանակը), որն հավասար է 6.022×1023 ատոմի կամ մոլեկուլին։

    2. Որքան է 9,03 103 թվով թթվածնի մոլեկուլների քանակը (մոլ):
    n=(9,03 103) : (6,022 x 1023)

    3. Որքան է 0,5 մոլ քանակով ֆոսֆորի ատոմների թիվը:
    N = 0.5 × 6.022 × 1023

    4. Ռեակցիաների հետևյալ ուրվագրերում տեղադրիր գործակիցները և որոշիր ռեակցիաներին մասնակցող նյութերի քանակների (մոլ) հարաբերությունը.

    ա)N₂ + H₂ → NH3,
    N2​ + 3H2 ​→ 2NH3 — ռեակցիայի մոլերի հարաբերությունը՝ 1:3:2​

    բ) Fe + Cl 2 → FeCl3
    2Fe + 3Cl2 ​→ 2FeCl3​ — ռեակցիայի մոլերի հարաբերությունը՝ 2:3:2

    Գործնական քերականություն

    1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:

    Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:
    Բոլոր մարդիկ չէին, որ վազում էին հոսանքի ուղղությամբ:

    Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:
    Այդպիսի երևույթները հաճախ չեն նկատվում:

    Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
    Ուրիշ վայրերում լիովին հնարավոր չէ կիրառել նման միջոցառումներ:

    Քամին դեռ փչում էր:
    Քամին էլ չի փչում:

    Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:
    Ոչ ոք լուսամուտներին թուղթ չէր կպցրել:

    Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
    Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը:

    Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:
    Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են ոչ միայն գարնանը:

    2. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:

    Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:
    Որևէ հնար նրան կօգնի կրճատել ժամանակը:

    Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:
    Կա քամուն հակառակ շարժվող մի առագաստանավ:

    Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:
    Բոլորը զբոսնելու ցանկություն ուներ:

    Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:
    Իբր միջատներին թունավորող այդ դեղը վնաս էր տալու այլ կենդանի էակների:

    Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:
    Այդ փաստարկներն լիովին համոզեցին մարդկանց:

    Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:
    Բոլորը հիացած էին այդ փոշով:

    Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:
    Վաղուց լսել էինք այդ մասին:

    Գործնական քերականություն

    Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: 

    Այնքան……………, ինչքան (որքան)……….:
    Այնքան արագ է վազում, որքան ունի հնարավորություն:

    Այնպես…………., ինչպես…………:
    Այնպես է թելադրում, ինչպես թելադրում է հոգին:

    Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:
    Այնտեղ է աճում ծիրանը, որտեղ արևը առատ է ջերմացնում:

    Երբ……………., հենց այդ ժամանակ …………:
    Երբ արևը ծագեց, հենց այդ ժամանակ աքաղաղը սկսեց կանչել:

    Հենց որ…………, ……………….:
    Հենց որ անձրևը դադարեց, երևացին արևի շողերը:

    ……………….., այնպես որ…………..:
    Նա աշխատեց արագ, այնպես որ իր բոլոր գործերը վերջացրեց:

    ……………….., մինչդեռ………….:
    Նա համառորեն շարունակեց ուսումը, մինչդեռ շատերը հրաժարվեցին:

    Քանի դեռ…………,…………:
    Քանի դեռ արևը չի ցրել ամպերը, մենք կսպասենք:

    …………………., թե………………:
    Նա հարցրեց, թե ոնց պետք է գնա: