1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:
Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:
Պետք է զարգացնել քո լավագույն որակները:
Այս միտքը համապատասխանում է առակին, քանի որ ասվում է “Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:”
Մի’ ձգտիր նմանվել ուրիշներին:
Այս միտքը նույնպես համապատասխանում է, քանի որ այս տեղ ասվում է “Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ:”
Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:
Այս միտքը նույնպես համապատասխանում է, քանի որ այն տեղ ասվում է “Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է:”
Ընդունի’ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Այս միտքը նույնպես համապատասխանում է, քանի որ այն տեղ ասվում է “Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս:”
Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:
2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:
Այո համաձայն եմ, քանի որ, եթե Աստված նրան ստեղծել է, ուրեմն այդ պահին պետք էր, որ այդ տեղ նա լիներ։