Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ:
Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:
Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն:
1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները:
Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում: (պարզ)
Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը: (բարդ)
Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: (բարդ)
Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: (պարզ)
Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ:
Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է:
Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:
Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):
2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:
Արևը շողաց։
Ծառերը ծաղկեցին։
3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
Կանաչ գարունը եկավ և արևը դուրս եկավ:
Անհամաձայնության դեպքում մենք չենք լռում:
Շատ տարիներ անցան այդ օրից:
4. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս։
Այդ բւյսը հիմնականում թիթեռներով է սնվում։
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ ծաղիկը։
Խոլորձ ծաղիկը ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է մի տեսակը։
Այդ տեսակի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Երկարակյացների միջին տարիքը գերազանցում է հարյուրը։
Արդեն գիտական պատասխան կա մի հարցի։
Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
5. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելեն Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը։
Զգալիորեն ավելի լավ վիճակում է եղել չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն։
Այն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին։
Դրա համար նրանք մոտակայքում ինչ — որ տեղ պետք է գտնվեն:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացվել են հետազոտություններ։
Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:
6. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:
Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։ Այդ օրենքով երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։ Արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն։ Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում նման հակակրկեսային օրենք է ընդունած առաջին երկիրն է:




