Անհատական աշխատանք թարգմանություն

Ժամանակին լուռ անտառում Լյալյա անունով մի փոքր աղվես էր ապրում։ Նա շատ հետաքրքրասեր էր և միշտ արկածներ էր գտնում։ Մի անգամ նա տեսավ ինչպես է հորիզոնի հետևից ծագում արտասովոր պայծառ առավոտ։ Լյալյան որոշեց իմանալ թե այս ինչ հրաշք է և գնաց այդ կողմ։

Շատ ժամանակ անցավ և աղվեսը շատ դժվարություններ հաղթահարեց ու հասավ անտառի ամենավերջը։ Այնտեղ արտի վրա նա տեսավ մեծ ծաղիկ, որը արևի նման էր փայլում։ Լյալյան մոտեցավ և պարզվեց, որ դա ուղակի ծաղիկ չէ, այլ դա կախարդական լույսի աղբյուր էր, որը լցնում էր ամբողջ անտառը ջերմությամբ և ուրախությամբ։

Այդ օրից Լյալյան ամեն առավոտ գալիս էր այդ տեղ որպեսզի այս հրաշքով հիանա։ Եվ չնայած իր անհանգիստ բնավորությանը նա հասկացավ, որ երբեմն պետք է կանգնել և շրջապատը վայելել։

Թարգմանված է ռուսերենից։
Տեքստը գրել է չատ GPT։