1. Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը քա՛ր է, քար:
Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Որսս իր ոտքով եկավ:
Ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Ամենաուժեղ մարզիկտ, հաղթանակով պիտի գաս:
Ծեր որսորդս ու կյանքում շատ բան եմ տեսել:
Շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Սիրտդ քա՛ր է, քար:
Ջեռքդ ընկնողին պրծում չկա:
2.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ է նշանակում.
ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ձեր.
Երկրի բնակիչներս շատ անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:
Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում: (Մե՞նք)
Շուրջս ոչինչ չեմ նկատում: (ի՞մ)
Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում: (ե՞ս)
Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա: (դո՞ւ)
Աչքներդ լույս լինի: (քո՞)
3. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:
Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:
Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս նրանք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:
Կարդա՛
Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ ոք և այլն):
Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:
Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից: