Գեղձեր

1. Ինչո՞վ են տրբերվում իրարից  արտազատական և ներզատական գեղձերը

Արտազատական գեղձերը ունեն ծորաններ, իսկ ներզատական գեղձերը զուրկ են ծորաններից, նրանց կողմից արտադրված կենսաբանական ակտիվ նյութերը կոչվում են հորմոններ։

2. Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը

Մակուղեղը ազդում է աճի վրա։

3. Ո՞րն է վահանագեղձի գործառույթը

Վահանաձև գեղձը արտադրում է յոդ պարունակող հոմոն, որը ապահովում է օրգանիզմի բնականոն նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, նյարդային և սիրտանոթային համակարգերի աշխատանքը։

4. Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>>

Ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը և նեղացնում է արյան անոթները։

Գործնական քերականություն

1. Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ`
կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:


Քամի — սյուք, հողմ, մրրիկ։
ձայն — ծպտուն, հնչյուն, գոչյուն։
վախ — ահ, սարսափ, երկյուղ։
գեղեցիկ — սիրուն, գեղանի, խորոտ։
տգեղ — տհաճ, գեշ, տգեղադեմ։
շատ — բազում, բազմաքանակ, մեծաքանակ։
ցանկություն — իղձ, փափագ, տենչ։
ծիծաղել — խնդալ, կարկաչել, կչկչալ։

2.  Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`

ա)ավելի խոսակցական,



Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: Ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

բ)ավելի վերամբարձ:


Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու վեհասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում են ու ճզմում են մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ մեծասքանչ քարե սարերը ձեռակերտ են: Այն ժամանակ դրանք առանձին մեծ քարաբեկորով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում: