Քիմիա 13.09.2024

1․ Որոշի՛ր տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում.

ա)
CO2 = +4, -2
H2Se = +1, -2
NO = +2, -2
SiO2 = +4, -2

բ)
BaO = +2, -2
N2O5 = +5, -2
P2O5 = +5, -2
NH3 = -3, +1

  • Տարրի օքսիդացման աստիճանը պայմանական այն լիցքն է, որը քիմիական միացության մոլեկուլում վերագրվում է ատոմին` ենթադրելով, թե միացությունը կազմված է միայն իոններից:
  • Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական։ Փոփոխական օքսիդացման աստիճանները միացություններում որոշվում են ըստ բանաձևի։  Հիշե՛ք, որ միացություններում տարրերի օքսիդացման աստիճանները որոշելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները։
  • 1.Պարզ նյութերի մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանները միշտ հավասար է 0-ի։
  • 2. Ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, ակտիվ մետաղների հետ առաջացրած միացություններում՝ հիդրիդներում, –1 ։
  • 3. Թթվածինը միացություններում հիմնականում դրսևորում է –2–ի հավասար օքսիդացման աստիճան, պերօքսիդներում`-1, օրինակ’ H2O2,–ում թթվածնի օքսիդացման աստիճանը −1 է ։
  • 4. 1 ,2,3 րդ խմբերի գլխավոր ենթախմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին։
  • 5. Միացություններում բոլոր ատոմների գումարային լիցքը հավասար է զրոյի։ ——————— Դասարանական

1. Որոշել
CaCl2
BaS

2. Mr -ները

3. օքսիդացման աստիճանները

4. Տարրերի զանգվածային բաժինները

5. Նշել կապի տեսակը

6. Գրել Ba տարրի՝ էլեկտրոտ, պրոտոն, նեյտրոնների թիվը, նշել տարրի դիրքը ՊՀ-ում:

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում. նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նիարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

1901 թվականից շնորհվում են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, մեծահարուստ գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր թողել, որի տոկոսներն ամեն տարի բաշխվում են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառներում խոշոր գյուտեր անող գիտնականներին ամենակարևոր գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա ընթացքում ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի համախմբման, ստրկության վերացման կամ եղած բանակների կրճատման ու խաղաղությունը պահպանելու գործում:

3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան անձայն մոտեցավ մորը:

Նա դեռ նստած ուտում էր:

Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել:

Մտնողը հմայիչ մի աղջիկ էր: