1. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի թավուտում ծուղակ (ինչ) է դրված: Բ. Ծուղակն (ինչն է) անտառի թավուտում է դրված:
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ (ինչ) է ընկել: Բ. Փիղն (ինչն է) ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր (ինչ) որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին (ինչն է) որսալու համար:
Ա. Նա ուսապարկից մի տուփ (ինչ) հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը (ինչն է):
Գոյականի ընդգծված ձևերից ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը` անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:
Որորոշյալը գրում են է կամ ը տառերով իսկ անորոշը ոչ մի բանով:
Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):
Որորոշյալը գրում են է կամ ը տառերով իսկ անորոշը ոչ մի բանով:
2. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ` ն:
Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:
Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:
Հետքերը տանում էին անտառ: Հետքերն անտառ էին տանում:
Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն սպառնում էր ներկաներին ու գոռգոռում:
Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:
Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:
Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:
Բաղաձայնից առաջ գրում են ը իսկ ծայնավորից առաջ ն:
3. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
Երկրագնդում վայրի կենդանիների բնաջնջումը շարունավում է: Դա կասեցնելը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշանները: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն միտքը, որ առանց կենդանիների իրենց կյանքն անգույն ու անհրապույր կլինի: Այդ մասին խոսքը կարող են ասել այն որորդները, որոնք զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք ուժերն ու ժամանակը չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ դեպքը դիտելու համար:
Կարդա՛
Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ հոդն են ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում: