Մայրենի լեզվի միջազգային օր

Մայրենի լեզվի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ International Mother Language Day, իսպ.՝ Día Internacional de la Lengua Materna, ռուս.՝ Международный день родного языка, ֆր.՝ la Journée internationale de la langue maternelle), ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից` որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։

Ձեռքերի խնամք

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Առողջություն

Առողջությունը մարդու նոռմալ վիճակնե երբ նա իրեն լավ է զգում:Առողջությունը կախված է հետեվյալ գործողություններից
1.սնունդ
2.վնասակար սովորություն
3.շրջակա միջավայր
4.մարզանք
5.հիգիենա
6.նոռմալ հոգե վիճակ
7.ախքատություն
8.կրթություն
9.ժառանգություն
10.պատասխանատու քվարթագիծ