Ջաննի Ռոդարի. Պաղպաղակե դղյակը

Մի անգամ Բոլոնիայի կենտրոնական հրապարակում պաղպաղակե դղյակ կառուցեցին : Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախան-եկան այստեղ` մի փոքր զվարճանալու: Դղյակի տանիքը պատրաստված էր կաթնային սերուցքից , ծխնելույզներից բարձրացող ծուխը` անհարթ շաքարից, իսկ ծխնելույզները՝  մրգաշաքարից: Մնացած ամեն ինչը պատրաստված էր պաղպաղակից. պաղպաղակից դռներ, պաղպաղակից պատեր, պաղպաղակից կահույք: Մի փոքրիկ տղա սկսեց լպստել սեղանի ոտքը:  Հետո նա կերավ երկրորդը, երրորդը, իսկ երբ հասավ վերջինին,  ամբողջ սեղանը` ամենալավ շոկոլադե պաղպաղակով պատրաստված ափսեներով ,  ընկավ հենց իր վրա: Քաղաքի պահակախմբից մեկը հանկարծ նկատեց, որ դղյակի պատուհաններից մեկը հալչում է:  Դղյակի՝ ելակի պաղպաղակով պատուհանը վարդագույն առուներով   հոսում էր ներքև:
_ Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,-կանչեց պահակը երեխաներին: Բոլորը եկան և սկսեցին լպստել վարդագույն առուները, որպեսզի ոչ մի կաթիլ հանկարծ չկորչի այդ իսկապես հիանալի կառույցից :
_ Բազկաթո՜ռը: Ինձ բազկաթոռը տվե՜ք ,-աղաչում էր մի ծեր տատիկ, որը եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ դղյակին :
-Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜: Մի բարեսիրտ հրշեջ վազեց դեպի դղյակ և բերեց վանիլային կրեմով պատրաստված պաղպաղակ: Ծեր տատիկը շատ զարմացավ և սկսեց լպստել բազկաթոռի հենակները:
Այո , դա մեծ տոն էր Բոլոնիայում.  իսկական տոն:  Բժիշկների հրամանով ոչ ոքի փորիկը այդ օրը չցավեց: Դրանից հետո, երբ երեխաները երկրորդ բաժին պաղպաղակն էին ցանկանում գնել, նրանց ծնողները տխուր ասում էին .
-Է՜, բարեկամս, քեզ երևի մի ամբողջ պաղպաղակե դղյակ պետք է գնենք,  ինչպիսին որ կար Բոլոնիայում,միայն  այդ ժամանակ  դու գոհ կլինես :

Հարձեր.

1.Դուրս գրիր անծանոթ բառերը, և թարտմանի այտ բառերը:

2.Ինչե եղել պաղպաղակե դղյակի հետ:

3.Շարնակիր այս հեքիաթը:

հաշվետ ու պատում

Բարև…ես Արփի Ղազարյանն եմ: Ես սովորում եմ Հարավային դպրոցի 5.2 դասարանում: Ես կպատմեմ ինչ էնք սովորել և ինչ նախագծեր էնք արել: Օրինակ՝

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ,

ԻՄ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ,

Ջանի Ռոդարի,

Հովհանես Թումանյան,

Չարենցի և այլն:

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵՐԳԵՐ

ՀԵ՜Յ, ԻՄ ՆԱԶԱՆ

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,

Ծաղիկը խընկահոտ է,

Էրթանք ծաղիկ քաղելու,

Քանի Համբարձում մոտ է:

ՄԱՆԻ ԱՍԵՄ ՈՒ ՇԱՐԵՄ

Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

2. Ծաղիկ ունեմ նարընջի,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Տըղա, վեր արի փընջի,

Ջան, վիճակ, ջան, ջան:

3. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Ոսկին ծալեծալ կուզեմ,

Ջան, վիճակ, ջան, ջան:

4. Ծաղիկ ունեմ` ալա յա,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Ալա չի, ալվալա յա,

Ջան, վիճակ, ջան, ջան:

5. Արևը կամար-կամար,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Կապել ես ոսկե քամար,

Ջան, վիճակ, ջան, ջան:

6. Սարեն կըգա ձիավոր,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Մեր տունը չարդախավոր,

Ջան, վիճակ, ջան, ջան:

7. Հըրես եկավ իմ աղբեր,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Երեք օրվա թագավոր,

Ջան, վիճակ, ջան, ջան:

ԱՅ, ԱՐևԸ, ԱՐևԸ

Այ արևը, արևը,

Ում տամ տանի բարևը:

Խընձորը ծառի վըրա,

Այ արևը, արևը,

Սոխակը սարի վըրա:

Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,

Ում տամ տանի բարևը:X2

Արև ելավ էն սարից,

Այ արևը, արևը,

Կաքավ կանչեց էն քարից:

Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,

Ում տամ տանի բարևը:X2

Հենց որ ծագի արևը,

Այ արևը, արևը,

Քեզի ղըրկեմ բարևը:

Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,

Ում տամ տանի բարևը:X2

ՀՈՅ, ՄԱՐԻԱՄ

Հոյ Մայրամ, Մայրամա,

Հոյ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,

Հոյ Մայրամ, Մայրամա,

Մեզ համար կասեմ խաղը,

Հոյ Մայրամա, Մայրամա:

Ծաղիկ ունիմ, ալա է,

Ալա չէ, ալվալա է,

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,

Նռան հատիկ, լալա է:

Լուսնակը բոլորել է,

Ամպի մեջ մոլորել է,

Մայրամի պարի համար

Զուռնաչուց խըռովել է:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Է, ԳԱՐՈՒՆ Է

կրկն. Համբարձում է, գարուն է,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Մեր վիճակը սիրուն է,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

2. Էս գիշեր լուսը տեսա,

Իմ յարը դուսը տեսա:

3. Կայնել ես վարդի հովին,

Քամին տա ծոցիդ մովին:

4. Ամեն քեզի տեսնելիս,

Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:

5. Աստված կյանք տա ամենքին,

Ուրախ կլնի էս տարին:

6. Մանի ասեմ ու շարեմ,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

ԱՂՋԿԵՐՔ ՊԱՐ ԲՌՆԵՑԵՔ

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի երես գովեցեք:

Ա՜յ երես, շարմաղ երես,

Դու մեզ չթողնես սևերես:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի աչեր գովեցեք:

Ա՜յ աչեր, սիրուն աչեր,

Արևի պես փայլու աչեր:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի կռներ գովեցեք:

Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,

Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի հասակ գովեցեք:

Ա՜յ հասակ, բարձր հասակ,Քեզ կվայելե դափնեպսակ:

Մարիամ Մնացականյան

Իմ ընկերուհին

Իմ ընկերուհին շատ բարի է, խելացի, նրա մոտ շատ երկար մազեր է, նա չունի համակարգիչ, նա սիրում է նկարչուցուն, մաթեմատիկա, մայրենի և ռուսերեն, նա չի հանում իր բաչկոնը, նա ունի մի աշխար ընկեր և նրա աչկերը և մազերը բաց շականակագույն է: