2-ի,3-ի,5-ի,9-ի,10-ի բաժանելության հայտանիշները
Թիվը բաժանվում է 2-ի,եթե այն ավարտվում է զույգ թվանշանով:
Թիվը բաժանվում է 3-ի,եթե նրա բոլոր թվանշանների գումարը բաժանվում է 3-ի:
Թիվը բաժանվում է 5-ի,եթե այն ավարտվում է 0 կամ 5 թվանշանով:
Թիվը բաժանվում է 9-ի,նրա բոլոր թվանշանների գումարը բաժանվում է 9-ի:
Թիվը բաժանվում է 9-ի,եթե այն ավարտվում է 0 կամ 5 թվանշանով:
Թիվը բաժանվում է 10-ի,եթե այն ավարտվում է 0 թվանշանով:
Ամենամեծ ընդհանուր բաժանարարը այն ամենամեծ թիվն է, որի վրա բաժամանվում են տրված թվերից յուրաքանչյուրը: Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու համար անհրաժեշտ է՝այդ թվերը վերլուծել պարզ արտարիչների ստացված վերլուծումներում գտնել բոլոր ընդհանուր պարզ արտադրիչները:
Ամենափոքր ընդհանուր բազմապատիկն այն ամենափոքր թիվն է, որը բաժանվում է տրված թվերից յուրաքանչյուրի վրա։Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու համար անհրաժեշտ է՝այդ թվերը վերլուծել պարզ արտարիչների,այդ թվերից որևէ մեկի վերլուծումը լրացնել մյուսի այն արտադրիչներով, որոնք չկան առաջին թվի վերլուծման մեջ և հաշվել ստացված արտադրյալը:
Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար, կոչվում է պարզ թիվ:
Այն բնական թիվը, որը իրենից և 1 -ից բացի ունի նաև այլ բաժանարարներ կոչվում է բաղադրյալ թիվ:
Հատված-գիծ որը ունի սկիզբ ու վերջ։
Հատվածները նշանակում ենք Լատիանկան մեծատառերով։
Ճառագայթ-գիծ որը ունի սկիզբ, բայց չունի վերջ։
Ճառաայթները նշանակում ենք Լատինական մեծաթառերով։
Ուղիղ-գիծ որը չունի սկիզբ և չունի վերջ։
Ուղիղը նշանակում են Լատինական փոքրատառերով։
Անկյուն-մի կետից դուրս եկող երկու ճառագայթների կազմած պատկերը։
Կա անկյան չորս տեսակ՝ սուր անկյուն, բութ անկյուն, ուղիղ անկյուն և փռված անկյուն։
Սուր անկյունները զրո աստիճանից մեծ և 90 աստիճանից փոքր անկյուններն են։
Բութ անկյունները 90 աստիճանից մեծ և 180 աստիճանից պոքր անկյուններն են։
Ուղիղ անկյունները 90 աստիճանի անկյուններն են։
Փռված անկյունները 180 աստիճանի անկյուններն են։
Շրջանագիծ-շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է որի բոլոր կետերը ունեն նույն հեռավորությունը մի կետից՝ այդ կետը շրջանագծի կենտրոնն է։
Շառավիղ-շրջանագծի կենտրոնից ցանկացած կողմի տարված հատվածը կոչվում է շառավիղ։
Լար-շրջանագծի որևէ երկու կետ միացնող հատվածը, որը չի անցնում կենտրոնով կոչվում է լար։
Տրամագիծ-տրամագիծը շրջանագծի կենտրոնով անցնող ամենաերկար լարն է։
Տրամագիծը ունի շառավղի կրկնակի չափը։
Աղեղ-շրջանագծի այն մասը որը գտնվում է նրա ցանկացած երկու կետերի միջև կոչվում է Աղեղ։
