Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»: Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուց շարժվում են, տերևները դողում են ,դրա համար էլ տպավորություն է, որ ծափ են տալիս:
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ,Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: Ինձ դուր է եկել այս հատվածը, քանի որ շատ եմ սիրում աշնան դեղնած ծառերը:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա: Աչքի է ընկնում գույնով:Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,Ոսկի են թվում տերև ու ճյուղ,Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Մաթեմատիկա 15.09.20

  1. Գնացքը I օրն անցավ 574 կմ, II օրը՝ 56կմ-ով ավելի, քան I օրը : III օրն անցավ 74կմ-ով պակաս, քան II օրը: Որքա՞ն ճանապարհ անցավ գնացքը 3 օրում: I օր-574կմ II օր-56կմ-ավել III օր-74կմ-պակաս քան II օրը որքան ճանապարհ անցավ գնացքը Լուծում 574+56=630 630-74=566 630+574+566=1770 Պատ.` 1770:

  2. Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը, եթե նրակողմերի երկարություններն են՝ 7 սմ և 12 սմ: Պարագիծ՝ 12+12+7+7=38 Մակերես՝ 7*12=84

  3. Համեմատիր.
    ա) 2Ժ 24ր <   200ր            բ) 2Ժ 50ր <   250ր
    գ) 2օր 15Ժ   >   60Ժ          դ)  3օր 10Ժ <  310Ժ

  4. Դատարկ ջրավազանի մեջ առաջին խողովակով լցվեց 1350լ ջուր, իսկ երկրորդով՝ 480լ: Տնկիները ջրելու համար պապիկը այդ ջրից օգտագործեց 1580լ : Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
    I խողովակ՝ 1350լ
    II խողովակ՝ 480լ Օգտագործեց՝ 1580լ Որքան ջուր մնաց ջրավազանում Լուծում 1350+480=1830 1830-1580=250

     

  5.  Արտահայտիր տարիներով:

ա) 2 դար 12 ամիս=201տարի                                            բ) 5դար 6 տարի=506տարի

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ԵՐԿՈՒ ԱՐԱԲՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Опубликовано 

Картинки по запросу bear cartoon

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ սովորեցրեց առակը։Առակը մեզ սովորեցնում է,որ պետք չէր արջի մորթին ծախել, քանի դեռ չէր կրակել:
  • Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։ ՓԱՌԱՍԵՐ- ՓԱՌՔ ՍԻՐՈՂ,ՊԱՐԾԵՄԿՈՏ,ԻՆՔՆԱՀԱՎԱՆ ժԱՅՌ-ՄԵԾ ԺԱՅՌԱՔԱՐ:
  • Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։ ԵՐԱԶԱՆՔՆ-8 հնչյուն,7 տառ,ԵՐԿՈՒ- 5 հնչյուն,4 տառ,ԵՏԵՎԻՑ-6 հնչյուն, 5 տառ, ԵՐԲ-տառ,4 հնչյուն, եՄ-2 տառ,3 հնչյուն, եՍ-2 տառ,3 հնչյուն ՈՐՈՆՑ- 6 հնչյուն,6 տառ, ՈՐՍԱԼ-6 հնչյուն,5 տառ,ոտքից-5 տառ,6 հնչյուն,ՈՐ-2տառ,3հնչյուն, ՈՎ-2տառ, 2 հնչյուն

English ex. 2 p4


Answer the questions.

1. Is your family big or small? My family is small. I have a father, mother and brother. 

2. Is your house big or small? Describe your room. My house is big. There are two bedrooms, a  kitchen and a bathroom in my house. There is a bed, a table and а wardrobe in my room. 

3. When do you get up in the morning? I get up at 9 o’clock

 4. What do you have for breakfast? I have some eggs for breakfast. 

5. What subjects do you study at school? I study English, Russian and Math at school. 

6. Can you name the days of the week? The days of the week are Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday, Saturday and Sunday. 

 7. What sport do you like? I like football. 

8. Have you got a pet? Tell about your pet. Yes, I have some fish, They are very small and beautiful. 

9. What do you usually do in the evening? I usually do my lessons in the evening. 

10. Do you like weekends? What do you do at weekends? Yes, I like weekends, usually, I watch TV at weekends.

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՎԻՐԱՎՈՐ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԿՐԻԱՆ»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

— Ի՞նչդ է ցավում:

— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

հավակնություններ, արարածներին, ցնցվում է

2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Այս առակի գլծավոր հերոսը առյուծն է: Նա նեղացկոտ էր,հպարտ

3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Մի օր աղվեսն ու հավը միասին անցնում էին անտառով, երբ հանկարծ աղվեսը տեսավ նապաստակների խումբ,ովքեր փորձում էին կիսել պանիրը և ուտել: Աղցվեսը որոշեց խորամանկությամբ վերցնել պանիրը: Մոտեցավ նապաստակներին և ասաց.

— Ինչու եք տանջվում այդ մի կտոր աղի հացի համար, եթե կարող եք հանգիստ ման գալ անտառով և ձեր ուզածը ուտեք:

-Այդ ինչպես,-հարցրեցին նապաստակները;

-Եթե մեզ թողնեք այդ պանիրը,ես այնպես կանեմ, որ ձեզ անտառում ոչ մի կենդանի մոտ չի գա:

Նապաստակները ուրախացած թողնում են պանիրը և գնում անտառ:

Այդ ժամանակ հավը նայում է գնացող նապաստակներին և ասում.

-Ինչ լավ է,որ մեզ նման խելացի կենդանիներ քիչ կան անտառում:

Ուսումնական պլան

Ղազարյան Արփի

Հարավային դպրոց 4-2 դասարան

8:30 արթնանում եմ

09:15 նախաճաշում եմ

10:00-12:30 Մասնակցում եմ առցանց դասերին, միանում են տեսազանգերին, կատարում տրված առաջադրանքները։

Ըտրովի գործունեություն- Թատերական գործունեություն

12:30-13:00 ընդմիջում

13:00-19:00 Կատարում եմ առաջադրանքները, պատրաստում եմ նյութեր և հրապարակում բլոգում։

19:00- Ինքնակրթություն՝ համակարգչային խաղեր եմ խաղում, տրամաբանական կամ բակային խաղեր եմ խաղում, ընթերցանությամբ  եմ զբաղվում, կարդում եմ՝  Հարրի Փոթթերր, մուլտֆիլմ կամ ֆիլմ եմ դիտում, զբոսնում եմ։

Մաթեմատիկա 02.09.20

Առաջադրանք.

Նպատակը` անցած նյութի կրկնություն, տիպային խնդիրների լուծման օրինակներով:

1) Մեքենան անցավ 140 կմ, իսկ մոտոցիկլավարը նույն ժամանակում անցավ 50 կմ-ով պակաս: Քանի՞ կմ անցավ մոտոցիկլավարը:

Լուծում 140-50=90

Պատ;90:

2) Հեծանվորդն անցավ 140 կմ, իսկ ավտոբուսը նույն ժամանակում անցավ 60 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ ավտոբուսը:

Լուծում140+60=200

Պատ;200:

3) Գուրգենն ունի 300 դրամ, իսկ Արմենը՝ 20 դրամով քիչ: Որքա՞ն փող ունեն երկու տղաները միասին:

Լուծում300-20=280 300+280=580

Պատ;580:

4) Մոտոցիկլավարը առաջին օրը անցավ 130 կմ, երկրորդ օրը՝ 80 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցած ճանապարհից 7 կմ-ով ավելի: Քանի՞ կմ նա անցավ երրորդ օրը:

Լուծում 130+80=210 210+7=217

Պատ;420:

5) 800 դրամով կարելի է գնել 4մ գործվածք: Այդ նույն գործվածքից 6մ գնելու համար որքան պետք է վճարել:

Լուծում 800:4=200 200×6=1200

Պատ.՝1200:

6)Ուղղանկյան կողմերից մեկը մյուսից 2 անգամ մեծ է: Հաշվիր այդ ուղղանկյան մակերեսը, եթե փոքր կողմը 15 սմ է:

Լուծում 15×2= 30, 15×30=450

Պատ.՝450

Մաթեմատիկա 03.09.20

Առաջադրանք.

  1. Երկու գումարելիներից մեկը մեծացրին13 -ով: Որքանո՞վ մեծացավ գումարը: Պատ.` 13:
  2. Հաշվել արտահայտության արժեքը. ա) 250:250+3* (570-570)+8* (272-271)=9
    բ)   23 *(4000+20*50)=115000
    գ)  (880-432)* (27-27)* (348-116)=0
  3. Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար: Լուծում 2440:2=1220, 1220+2440=3660 Պատ.՝ 3660
  4. Հայկն ուներ 1460 դրամ: Նա այդ դրամի կեսը վճարեց գնդակի համար , իսկ մյուս կեսը տվեց Արամին: Հայկը որքա՞ն դրամ տվեց Արամին: Լուծում 1460:2=730 Պատ.՝ 730:
  5. Դիր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն:
    ա) 80-(60-40):20=79         բ ) (80-60)+40:20=22

գ) 80:(40-20)+20=24           դ) 80:(40-20+20)=2

Մաթեմատիկա 01.09.20

1.Գրի՛ր  այն  թվերը,  որոնք  պարունակում  են՝               

ա) 5հ.  6տ.  9մ. =569

     4հ. 1տ. 0մ.=410

բ)Թիվը  ներկայացրու՛   կարգային  գումարելիների  գումարի  տեսքով.

   567 =5հ 6տ 4մ

2.Գտի՛ր  անհայտ    բաղադրիչը.                  

    {383} + 127 = 400                                                  {854}  — 348 = 516

3.Գրի՛ր  սյունակով  և հաշվի՛ր.                 

  527 + 148=675                          951 – 347=604

  344 + 479=823                         841 – 352=489

4.Համեմատի՛ր.  ( > , < , = )                   

  278< 342        462 < 402

  954 > 938

5.Հաշվի՛ր  արտահայտության   արժեքը.  

   6 . 9  + 35 :  5 =61

6.ա)Հռոմեական  թվանշանները   ներկայացրո՛ւ    թվերի  տեսքով. 

XVIII =18

XXXI =31

բ) Թվերը գրի՛ր հռոմեական թվագրությամբ.

47 =XXXXVII

24  =XXIV

գ)Գրի՛ր հին հայկական թվագրությամբ:

 15 –տասնհինգ

27 –քսանյոթ

  1. Լուծի՛ր խնդիրը.

Այգում առաջին օրը տնկեցին 212 ծառ,  իսկ երկրորդօրը՝  28-ով պակաս:  Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին այդ երկու  օրում:

Լուծում

212-28=184

212+184=396 Պատ.՝ 396:

8.Ճշմարիտ  դատողությունների համարները շրջագծի՛ր , իսկ ոչ ճշմարիտը ջնջի՛ր  (X) :

(ա) Թվին  0 գումարելիս ստանում են նույն թիվը:

(բ) Երկու հավասար թվերի տարբերությունը  0 է:

Երկու հավասար թվերի տարբերությունը   1  է:

9.Ուղղանկյան մի կողմը 80 սմ է, իսկ մյուսը՝ 2 սմ-ով ավելի: Որքա՞ն է ուղղանկյան մեծ կողմի երկարությունը:

Լուծում 80+2=82 Պատ.՝ 82:

10.Լիլիթն առաջին օրը կարդաց 30 էջ, իսկ երկրորդ օրը՝ 3 էջով պակաս: Քանի՞ էջ կարդաց Լիլիթը երկրորդ օրը:

Լուծում 30-3=27 Պատ.՝ 27:

11Խանութում 90 դեղձերը տեղավորված են արկղերում՝ 30-ական դեղձ յուրաքանչյուր արկղում: Քանի՞ արկղ պահանջվեց:

Լուծում 90:30=3 Պատ.՝ 3:

12.3 փաթեթներում կա 30 մ գործվածք: Պարզիր, թե քանի՞ փաթեթ է պետք 70 մ գործվածք ստանալու համար:

Լուծում 30:3=10 70:10=7 Պատ.՝7:

13. Առաջին թիվը 60-ն է, իսկ երկրորդը առաջինից մեծ է 7-ով: Գտիր երկու թվերի գումարը: 60+7=67, 60+67=127 Պատ.՝127:

14. Մարիամը 40 դրամ վճարեց մատիտի համար, 70 դրամով ավելի` գրիչի համար, և 100 դրամ վճարեց տետրի համար: Ընդամենը քանի՞ դրամ վճարեց Մարիամը: Լուծում 40+70=110, 40+110+100=250 Պատ.՝250:

15. Հետիոտնը, հեծանվորդը և մարդատար մեքենան անցան որոշակի ճանապարհներ: Հեծանվորդն անցավ 8 կմ, հետիոտնը` հեծանվորդից 2 անգամ քիչ, մեքենան՝ հետիոտնից 110 կմ-ով շատ: Քանի՞ կմ անցան հետիոտնը և մեքենան:

Լուծում 8:2=4, 8+110=118 Պատ.՝ 4,118: