Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»: Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուց շարժվում են, տերևները դողում են ,դրա համար էլ տպավորություն է, որ ծափ են տալիս:
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ,Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: Ինձ դուր է եկել այս հատվածը, քանի որ շատ եմ սիրում աշնան դեղնած ծառերը:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա: Աչքի է ընկնում գույնով:Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,Ոսկի են թվում տերև ու ճյուղ,Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: