
Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:
Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:
Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:
Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:
Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.
Արջն ականջիդ ի՞նչ ասաց:
Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.
– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:
Առաջադրանքներ՝
- Ի՞նչ սովորեցրեց առակը։Առակը մեզ սովորեցնում է,որ պետք չէր արջի մորթին ծախել, քանի դեռ չէր կրակել:
- Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։ ՓԱՌԱՍԵՐ- ՓԱՌՔ ՍԻՐՈՂ,ՊԱՐԾԵՄԿՈՏ,ԻՆՔՆԱՀԱՎԱՆ ժԱՅՌ-ՄԵԾ ԺԱՅՌԱՔԱՐ:
- Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։ ԵՐԱԶԱՆՔՆ-8 հնչյուն,7 տառ,ԵՐԿՈՒ- 5 հնչյուն,4 տառ,ԵՏԵՎԻՑ-6 հնչյուն, 5 տառ, ԵՐԲ-տառ,4 հնչյուն, եՄ-2 տառ,3 հնչյուն, եՍ-2 տառ,3 հնչյուն ՈՐՈՆՑ- 6 հնչյուն,6 տառ, ՈՐՍԱԼ-6 հնչյուն,5 տառ,ոտքից-5 տառ,6 հնչյուն,ՈՐ-2տառ,3հնչյուն, ՈՎ-2տառ, 2 հնչյուն