ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՎԻՐԱՎՈՐ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԿՐԻԱՆ»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

— Ի՞նչդ է ցավում:

— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

հավակնություններ, արարածներին, ցնցվում է

2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Այս առակի գլծավոր հերոսը առյուծն է: Նա նեղացկոտ էր,հպարտ

3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Մի օր աղվեսն ու հավը միասին անցնում էին անտառով, երբ հանկարծ աղվեսը տեսավ նապաստակների խումբ,ովքեր փորձում էին կիսել պանիրը և ուտել: Աղցվեսը որոշեց խորամանկությամբ վերցնել պանիրը: Մոտեցավ նապաստակներին և ասաց.

— Ինչու եք տանջվում այդ մի կտոր աղի հացի համար, եթե կարող եք հանգիստ ման գալ անտառով և ձեր ուզածը ուտեք:

-Այդ ինչպես,-հարցրեցին նապաստակները;

-Եթե մեզ թողնեք այդ պանիրը,ես այնպես կանեմ, որ ձեզ անտառում ոչ մի կենդանի մոտ չի գա:

Նապաստակները ուրախացած թողնում են պանիրը և գնում անտառ:

Այդ ժամանակ հավը նայում է գնացող նապաստակներին և ասում.

-Ինչ լավ է,որ մեզ նման խելացի կենդանիներ քիչ կան անտառում: