Month: Մայիս 2020
Լրացուցիչ առաջադրանք 18.05.20
Շատ տարիներ առաջ թուղթը դեռևս հայտնի չէր: Մարդիկ գրում էին մագաղաթի վրա: Մագաղաթըպատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց: Հայերեն ամենափոքր գիրքը լուցկու տուփից էլ փոքր է։ Այն պատրաստված է նորածին ուլի մորթուց: Այժմգրում են թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:
Սարգիսը ձկնորս է։ Նա Արեգի քեռորդին է: Մի օրՍարգիսն ու Վարդգեցը որոշեցին գնալ գետափ ձկնորսության: Երեկոյան տղաները հանկարծ անորոշ ձայներ լսեցին: Հետո պարզվեց , որ գայլերի ոհմակն է ոռնում:
Դարփնոցի մոտով ցած է հոսում զրնգուն աղբյուրը: Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերինծաղկած նրբաթերթ ձնծաղիկները: Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոգնում: Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում է զմրուխտեմարգագետինը։
Շոգ ամառ էր: Մուգ կապույտ ծովի վրա լողում էր շոգենավը: Նա օգնություն էր տանում ծովափին անօգնական մնացած նավաստիներին: Շոգենավը խորտակվել էր: Նրանք ութ հոգով փրկվել էին, որովհետև հագել էին փրկագոտիներ: Նավաստիները զույգերով կարողացել էին լողալ դեպի ափ:
Անգետիկը խնդրեց ընկերներին իրեն էլ վերձնել ճամփորդության: Երեխաների հետ միասին նա զարդարեց օդապարիկը: Ընդամենը մի րոպեից հետո օդապարիկը սավառնում էր, իսկ մարդիկ հիանում էին ճամփորդների քաջությամբ : Անգետիկը օդում ուրախ երգում էր։
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ»
Ժամանակով մի ջրաղացպան է լինում։Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան։ Որոշում է ու առնում է։ Էշն իր համար հանգիստ ապրում էր։ Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում ՝ շաբաթ օրը։ Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը նրանց շալակած նորից վերադառնում էր գյուղ։ Դա շատ հեշը ու հանգիստ կյանք էր։Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է.
— Դու շատ բախտավոր էշ ես, դու քո գլխի տերն ես. ցերեկը պառկում ես, իրիկունը քո քեֆին ման ես գալիս, իսկ իմ հալը չի. արևի տակ աշխատացնում են, անձրև է գալիս՝ աշխատացնում են, հանգիստ-դադար չեն տալիս: Միայն շաբաթ օրն եմ հանգստանում, երբ դու ջրաղացպանին քաղաք ես տանում: Չէ, բախտավոր են քեզպեսները, որ քիչ են աշխատում:
Էշը, որ էությամբ ավելի խորամանկ է, քան սովորաբար կարծում են, պատասխանում է.
— Եզ ախպեր, արի քեզ մի խորհուրդ տամ: Եթե չես ուզում աշխատել, հիվանդ ձևացիր: Իրիկունը, երբ ախոռապանը քեզ վարսակ բերի, մի կեր: Մի քանի օր որ չուտես, կնիհարես, հալից կընկնես: Տերը որ տեսնի թույլ ես ու հիվանդ, քեզ գործի չի դնի ու դու հանգիստ կմնաս: Քո ուզածն էլ էդ է:
— Էշ ախպեր, ճիշտ ես ասում, ոնց որ ասում ես, էնպես էլ կանեմ:
Իրիկունը ախոռապանը մտնում է ախոռ, տեսնում է եզի տրամադրությունը լավ չի, ախորժակ էլ չունի: Գնում է ջրաղացպանին ասում: Սա էլ իր հերթին է գնում ախոռ, որ իր աչքով տեսնի: Տեսնում է, իսկապես, եզի հալը հալ չի: Եվ ախոռապանին ասում.
— Լսի՜ր, այ տղա, վարը հո չե՞նք կարող կիսատ թողնել: Պետք է շուտ վարենք, պրծնենք, արդեն ցանք անելու ժամանակն է: Քանի որ եզը հիվանդացել է, էգուց էշին կլծենք:
— Ի-ա՜, ի-ա՜, — կամաց զռում է էշը, — էս ի՞նչ օյին բերի իմ գլխին:
Հաջորդ առավոտյան էշին են լծում: Ամբողջ օրը վար է անում, քրտինքի մեջ կորչում: Երեկոյան հոգնած, ջարդված, ծնկները թուլացած գալիս է, մտնում ախոռ: Նրա ընկերը, եզի երանությունը դեմքին, սկսում է ծաղրել էշին: Էշը որոշում է որքան հնարավոր է շուտ գլխի ճարը տեսնել: Իսկ եզը ծիծաղելով ասում է.
— Հը՞, ո՞նց է, էշ ախպեր: Աշխատանքդ հո շատ ծանր չէ՞: Հիմա դու զգո՞ւմ ես իմ ու քո տարբերությունը: Դու աշխատում ես, ես՝ հանգստանում: Էգուց դու էլի կաշխատես, ես էլի կհանգստանամ:
— Է՜, հանգստացի՜ր, հանգստացի՜ր, — պատասխանում է էշը: — Բայց իմացած եղիր, որ դա երկար չի տևի: Էսօր դաշտում ջրաղացպանը ախոռապանին ասում էր. «Եթե եզը ոչինչ չուտի ու չկարողանա աշխատել, հենց էգուց սպանդանոց կտանես: Թող մորթեն, պրծնենք»:
— Վա՜յ, էդ ի՞նչ ես ասում, — անհանգստանում է եզը: — Ես չեմ ուզում, որ ինձ մորթեն: Ավելի լավ է ուտեմ ու աշխատեմ: Արի միասին ուտենք, ուժներս տեղը գա:
Երեկոյան, երբ ախոռապանը կեր է բերում, սոված եզը վրա է ընկնում և սկսում այնպես խժռել, որ կարծես նրան օրերով կեր չէին տվել: Ախոռապանը ուրախ-ուրախ վազում է և տիրոջն ամեն ինչ պատմում: Դրանից հետո էշը նորից սկսում է ապրել իր անհոգ կյանքով: Իսկ եզը ամեն առավոտ, հոժարակամ լծվելով, գյուղից դուրս է գալիս ու գնում դաշտերը:
Առաջադրանքներ
- Ուշադիր կարդա հեքիաթը և հերոսներին խորհուրդներ տուր :Եզին- պետք է ամեն օր ուտել, Էշին-պետք է ամեն օր աշխատել:
- Նշված առած-ասացվածքներից, ո՞րն է առավել համապատասխանում այս հեքիաթին: Ընդգծի’ր ասացվածքը և հիմնավորի’ր պատասխանդ:
- Կաքավի ձուն հավի տակ չի մնա:
- Անխելքի չվանով հոր մի մտնի:
- Վատությունը վատություն անողին կմնա:
Լրացուցիչ աշխատանք 19.05.20
- Աղյուսակից օգտվելով՝ լրացրո՛ւ աղյուսակը։
բանջարեղեն 1 կգ 2 կգ 5 կգ 10 կգ 30 կգ 90 կգ
մաղադանոս 30 60 150 300 900 2700
լոլիկ 90 180 450 900 2700 8100
գազար 100 200 500 1000 3000 9000
վարունգ 120 240 600 1200 3600 10800
ճակնդեղ 40 80 200 400 1200 3600
բրոկոլի 40 80 200 400 1200 3600
բանջարեղեն Վճարեցին Գնեցին ․․․ կգ
լոլիկ 2700 30
մաղադանոս 3000 300
գազար 800 8
վարունգ 12000 1200
ճակնդեղ 1600 40
բրոկոլի 120 30
Դ. ԲԻՍԵԹ «ՓԻԼԻՍՈՓԱ ԲԼՈՃԸ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ
Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն: Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին և ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը շարժելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ ինչն է չքնաղ,-բոլորը հարցրեցին քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:
- Տեքստից օգտվելով լրացրրու՛ բաց թողնված տառերը, սովորե՛ք բառերի գրելաձևը.
բլոճ, համբուրել, տիկնոջ, օգուտ, ծաղկաման, ս.., մեջ, խեղճ, վարդ.., ծննդյան, արևմտյան,
ճանապարհ, շնորհավորել:
- Հեքիաթից ընտրի՛ր երկու հերոս, հորինի՛ր երկխոսություն նրանց միջև: Չմոռանաս ուշադրություն դարձնել ուրիշի ուղղակի խոսքի կետադրության վրա:
Կատուն ասաց.
-Ես կարող եմ ամեն տեղ գնալ, իսկ դու մենակ կարող ես լողալ մի տեղում։
Ձուկը պատասխանեց.
— Ես չեմ վախենում ջրից, իսկ դու վախենում ես։
ՀՈՐԻՆՈւԿ
Կար չկար մի քույր և եղբայր: Այդ քույրը և եղբայրը ամեն օր գնում էին դուրս: Քույրիկի անունը Անահիտ էր, իսկ եղբոր անունը՝ Վարազդատ: Նրանք մի օր իջան բակ և գտան ասֆալտի վրա մի սարք: Այդ սարքը վերցրեցին ու տարան տուն: Ամբողջ օրը նրանք մտածում էին այդ սարքի մասին: Հաջորդ օրը նրանք գտան մի կոճակ: Նրանք սեղմեցինք այդ կոճակը և կոճակը դարձավ կարմիր: Կոճակն ասաց․
-Ասեք մի բան և այն կկատարվի:
Աղջիկը ասաց․
-Ես ուզում եմ փափուկ արջ: Այդ ժամանակ արջը ընկավ երկնքից:
Տղան ասաց.
-Ես ուզում եմ դու ինձ օգնես գտնել իմ սարքի գաղտնիքը:
Այդ ժամանակ կոճակն ասաց.
— Այդ սարքը իր մեջ հավաքել է փոքրիկներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։ Եթե բարձր ձայնով հարցնես, միանգամից կպատատխանի:
Երեխաները ուրախացան, վերցրեցին արջուկը և վազեցին տուն սարքը փորձելու։
Ինչպես նկարել Paint ծրագրով
Բլոգավարություն
Պրեզենտացիա թիթեռների մասին
Մարզական ստուգատես