ԵՂԵՒՆԻ Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,

Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,

Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  • Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Արահետ-Ոտքով բացած նեղ ճանապարհ:

բացատ-Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ:

բուք-Սաստիկ քամի, որ մրրկում է տեղացող կամ նոր եկած ձյունը

ասեղնատերև-Ասեղնաձև տերև ունեցող

Վաղորդյան-առավոտյան

ցող-Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի, գետնի և այլ առարկաների վրա՝ գիշերը և վաղ առավոտյան:

աբրեշում-Մետաքս:

սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ:

պերճ -Շքեղ, զարդարուն, պաճուճված:

  • Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Ես հիշում եմ իմ կանաշ ընկերներին, ձյան տակ մացած արահետն ու բացատը, իմ գլխի վերևի երկինքն ու հովերը գարնանային:

  • Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:  Նա երջանիկ էր:
  • Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի: Ոչ չէր ափսոսում:
  • Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին: Քանի որ իրեն թվում էր թե ինքն է բերել Նոր տարին:

Շարունակել կարդալ “ԵՂԵՒՆԻ Համո Սահյան”

Լրացուցիչ աշխատանք 28.04.20 թ

  1. Հաշվի՛ր։
  • 45×5=225

32×3=96

410×3=1230

123×2=246

3452×4=13808

2162×2=4324

 

  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը, կատարի՛ր ստուգում։

օր․ *-320=530, 320+530=850, ստուգում՝ 850-320=530,

ա)*-120=510 , 510+120=630   630-120=510

բ)*-800=720  720+800=1520 1520-800=720

գ)470+*=860 860-470= 390 470+390=860

դ)2300+*=8708 8708-2300=6408 2300+6408=8708

 

  1. Լուծի՛ր։

 

  • Աննան գնել է 2 գրիչ, իսկ Գոհարը՝ 3-ով ավել։ Գոհարը վճարել է 210 դրամով ավել, քան Աննան։ Որքան է վճարել նրանցից յութաքանչյուրն իր գնումների համար։

Լուծում  2+3=5  210:3= 70

2*70=140, 5*70=350 Պատ.` 140,350:

  • Եվան գնեց 4 տետր, իսկ Անին՝ 5-ով ավել։ Անին վճարեց 300 դրամով ավել, քան Եվան։ Որքան է վճարել նրանցից յութաքանչյուրն իր գնումների համար։
  • Լուծում 300:5= 60  4+5=9

4*60= 240         9*60=540

Պատ.` 240,540

ՎԱՐԴԸ Վ. ԳՅՈԹԵ

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։ Շարունակել կարդալ “ՎԱՐԴԸ Վ. ԳՅՈԹԵ”

ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՈՉ ՄԻ ՍՈՒՐ ԲԱՆ ՉԿԱ

Ջանի Ռոդարի

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի Շարունակել կարդալ “ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՈՉ ՄԻ ՍՈՒՐ ԲԱՆ ՉԿԱ”