Դդումի օգտակար հատկությունները

Դդումը միայն համեղ սնունդ  չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 պատճառ դդում ուտելու համար:

1.      Դդումները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Սա նշանակում է, որ երբեմն դեղատնային վիտամինների փոխարեն կարելի է օգտագործել դրանց շատ ավելի համեղ տարբերակը՝ դդումները:

2.      Դդումը  բարելավում է ամբողջ օրգանիզմի առողջական վիճակը, ուստի դդմի յուղը կարելի է օգտագործել աղցանների մեջ ձիթապտղի յուղի փոխարեն:

3.      Դդումն ամրապնդում է իմունային համակարգն ու մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Բացի այդ այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:

4.      Դդմի պտղամիսը գրեթե 90%-ով բաղկացած է ջրից, մանրաթելերից ու մի փոքր սախարոիդներից, ուստի այն, իր ցածր էներգետիկ արժեքի շնորհիվ, դարձել է բազմաթիվ դիետաների անբաժանելի մասնիկը: Բացի այդ, դդմի առավելություններից մեկն էլ այն է, որ այն բացարձակապես զուրկ է խոլեստերինից:

5.     Դդմի պտղամիսը չեզոքացնում է ստամոքային թթվի ավելցուկը և նրբորեն պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը: Սա է պատճառը, որ դդումը (հատկապես կաթի հետ խառնած) խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքսային թթվի ավելցուկի, այրոցի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի դեպքում:

6.      Բացի այդ, դդմի մեջ պարունակվող սննդային մանրաթելերը գործում են որպես նուրբ լուծողական՝ առանց աղիները գրգռելու:

7.      Դդումը  համարվում է քաղցկեղի առաջացումը կանխարգելող մթերք:

8.      Դդումները կարելի է օգտագործել նաև ինտերիերի զարդարման համար: Ինչպես ասվում է՝ բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են, ուստի գեղեցիկ ու հաճելի մթնոլորտը կօգնի խուսափել դրանցից:

9.      Դդմի սերմերը պարունակում են մի շատ օգտակար ու կարևոր նյութ՝ դդմի յուղ, որն էլ օգտագործվում է կոսմետոլոգիայում որպես շիճուկ՝ դեմքի և պարանոցի մաշկի համար: Սա է պատճառը, որ այն անվանվում է նաև առողջության էլիքսիր:

10.  Դդմի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ռիբոֆլավինը ճարպերի քաքայման հիանալի միջոց է: Բացի այդ, այն անչափ օգտակար է աչքերի ու մաշկի առողջությունը պահպանելու համար: Դդումն, առհասարակ, երիտասարդությունը պահպանելու հիանալի միջոց է:

11.  Նաև այս նարնջագույն պտուղը պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում, ինչն օգնում է պահպանել կազմվածքը:

12.  Գիտնականները վաղուց են ապացուցել, որ դդմի սերմերը նվազեցնում են օստեոպորոզի առաջացման հավանականությունը: Դդումները պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, ինչն էլ կանխում է ոսկորների փխրունությունը: Բացի այդ, դրանք օգնում են նաև մեղմացնել ցավերը հոդերի հիվանդությունների դեպքում:

13.  Դդմի յուղն օժտված է ուժեղ վերականգնող հատկությամբ և նպաստում է վերքերի ու քերծվածքների արագ ապաքինմանը, իսկ դդումով ապուրն անչափ օգտակար է անգինայի ու գրիպի դեպքում, քանի որ պարունակում է խորխաբեր նյութեր:

14.  Դդմի սերմերը կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի դեպքում: Դրանք նաև շատ օգտակար են այն մարդկանց համար, որոնց արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը, քանի որ պարունակում են բուսական ստերիններ, որոնք խոչընդոտում են խոլեստերինի կլանմանը:

15.  Եվ վերջապես՝ դդումը պարզապես անչափ համեղ մթերք է:

English

Ex.23 p.119

  1. Give  me a  pen,  please.
  2. It’s   his   book.Don’t  take   it.
  3. Help  us  please.
  4. This  is  our  living-room.
  5. This  is   his  room.
  6. Their  classroom   is   very   nice.
  7. I   always   help   them   on   Sundays.

Շարունակել կարդալ “English”

Красная Шапочка

Жила -была девочка. Её звали Красная Шапочка. Когда её Бабушка заболела, мама её отправила к ней с пирожками. В лесу она собирала цветы, и тут она встретила волка. Волк захотел обхитрить красную шапочку. Красная шапочка знала, что волк хитрый. Она не послушала волка и пошла дальше. Она пошла к дому бабушки, а волк бежал за ней. Она потянула за верёвочку и открыла дверь. Красная шапочка позвала охотников, и они спасли бабушку.

Առաջադրանք մաթեմատիկա

  1. Եվան կես կիլոգրամ կարտոֆիլը գնեց 70 դրամով, որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի Եվային 2 կիլոգրամ կարտոֆիլ գնելու համար։. Լուծում 70*4= 280 Պատ.՝ 280
  2. Ալեքը մատիտի համար վճարեց 300 դրամ, իսկ քանոնի համար՝ 50 դրամով քիչ: Որքա՞ն վճարեց նա այդ գնումների համար։ Լուծում 300- 50= 250 300 +250= 550 Պատ.՝ 550
  3. Տրված թվերի թվանշաններով կազմի՛ր այլ եռանիշ թվեր:
    526-562-625-652-256-265 247-274-724-742-472-427. 589-598-958-985-859-895. 614-641-416-461-164-146
  4. Կատարի՜ր գործողությունը։

121+144=265

132+454=586

789-451=338

245+671=916

874-511=363

984-457=572

ՋԱՆԻ ՌՈԴԱՐԻ «ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՍԱՑՈՒՅՑԸ»

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանքներ՝

  • 1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
    Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ։Ես նրանց երկնք գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
    2.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։ Որպեսզի մադիկ իմանան երբ է պետք կանգնել, պատրաստվել և գնալ։
    3. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը: Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
    4.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
    ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջօղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:

5. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար: Բոլորը կուրախանային: