Կախարդական ձմեռը անտառում

 

Լինում է չի լինում մի կախարդական անտառ է լինում: Այդ կախարդական անտառում ամանորի գիշերը կախարդական ձյուն է տեղում: Կախարդական ձյան փաթիլները հենց իջնում են եղևնիների վրա, բոլոր եղևնիները միանգամից պատվում են գունավոր լույսերով: Ձյան փաթիլները պարելով կամաց կամաց իջնում էին և նստում գետնին: Մեկ էլ հանկարծ կուտակված փաթիլները միացան և դարձան մեծ ձնեմարդ: Անտառը պատվեց սպիտակ փայլուն ձյան փաթիլներով, ամենուրեք լույսեր էին և փայլեր: Անտառի մյուս ծայրում կենդանիները տեսան հեռվից եկեղ լույսն ու փայլը և վազեցին այնտեղ: Նրանց միացավ նաև Ձմեռ պապիկը և ամբողջ գիշեր նրանք միասին երգելով և պարելով դիմավորեցին Նոր տարին:Կախարդական ձմեռը անտառում.png

Ձմեռ պապիկի կորած նվերը

Մի անգամ ձմեռ պապիկը շատ նվերներով գնաց նվերները երեխաներին բաժանելու: Նա դեռ նոր էր սկսել թռչել, երբ թռչող սահնակի միջից մի նվեր ընկավ ցած: Երբ ձմեռ պապիկը  սկսեց նվերները բաժանել բոլոր երեխաներին, հանկարծ տեսավ, որ մի նվեր չկա: Ձմեռ պապիկը շատ տխրեց և որոշեց, որ պետք է ամպայման գտնել նվերը: Ամբողջ գիշեր նա անցավ իր անցած բոլոր ճանապարհներով, որպեսզի գտնի նվերը: Հետո հասկացավ, որ նվերը կորցրել է իր բակում: Արդեն սկսել էր լուսանալ և ձմեռ պապիկը վախեցավ, որ չի հասցնի նվերը տանել:Նա խնդրեց եղնիկներին երկու անգամ ավելի արագ վազել, որ հասցնեն այդ երեխայի ամանորը փրկել:Արդեն աշխարհը արթնանում էր, երբ ձմեռ պապիկը նվերը դրեց եղևնու տակ և արագ ծխնելույզով հեռացավ: